Լրահոս

07.06.2014 11:04


Շ. Քոչարյան. «Ադրբեջանն ամեն ինչ անում է Սարգսյան-Ալիև հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգելու համար»

Շ. Քոչարյան. «Ադրբեջանն ամեն ինչ անում է Սարգսյան-Ալիև հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգելու համար»

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով` ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է Սարգսյան-Ալիև հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգելու և բանակցային գործընթացում առաջընթացը կանխելու համար:

Քոչարյանն այդ հայտարարությունն արեց` ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե ինչով է պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի, որի արդյունքում երեկ երկու հայ զինծառայող է սպանվել:

Փոխարտգործնախարարի համոզմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկացած ակտիվացմանը, որն ուղղված է բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը, Ադրբեջանն արձագանքում է սադրանքներով:

«ԵԱՀԿ գործող նախագահը գալով տարածաշրջան, և համանախագահները, և Ֆրանսիայի նախագահը արդեն ուղղակի առաջարկել է հանդիպում նախագահների մակարդակով: Դա նշանակում է, որ միջնորդները հակված են վերջ դնել այս տեղում դոփելուն: Իսկ հիմքը դրան վերջ դնելու նույն մադրիդյան փաստաթղթերի գաղտնազերծված մասն է: Եվ Ադրբեջանի գործողությունները, հայտարարությունները հակասում են այդ ամեն ինչին: Կարծում եմ, որ դա է պատճառը, որ իրենք ամեն ինչ անում են, որ այս փուլում չլինի այդպիսի քայլ առաջ բանակցային գործընթացում»,-ասել է Շավարշ Քոչարյանը:

Մանրամասները` azatutyun.am–ում:

Այս խորագրի վերջին նյութերը