Լրահոս

07.06.2014 11:00


Երևանի փոխոստիկանապետը վկայի ներկայությամբ գործա՞րք է առաջարկել

Երևանի փոխոստիկանապետը վկայի ներկայությամբ գործա՞րք է առաջարկել

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ դանակահարության միջադեպի գործով երկրորդ վկան` Գոհար Կարապետյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, թե իր ներկայությամբ է Օսիպյանը Սմբուլ Հովհաննիսյանին առաջարկել է հանցավոր գործարքի գնալ և վերջինիս որդու ուսերին բարդել մեղքը:
«Տիկին Սուսաննա, ասեց, եթե Սաքոն լինի, ես կօգնեմ իրեն, բայց եթե Սեթոն լինի, ես չեմ կարա օգնել նրան: Սեթոն իմ ազգանունի տերն ա: Սուսաննան էլ ասեց` ինձ չի հետաքրքրում, իմ էրեխուն չխառնեք ձեր գործերին»,- փոխանցել է Կարապետյանը։

Ի պատասխան՝ Վալերի Օսիպյանը «Ազատության» հետ զրույցում հերյուրանք է որակել այդ մեղադրանքը:

Մանրամասները՝ azatutyun.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը