Լրահոս

31.08.2009 16:22


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արևիկ Պետրոսյանը ցավակցել է ԱՄՆ սենատոր Էդվարդ Քենեդիի մահվան կապակցությամբ

Օգոստոսի 31-ին ԱՄՆ Սենատոր Էդվարդ Քենեդիի մահվան կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում բացվել է սգո մատյան: Այդ կապակցությամբ ԱՄՆ դեսպանություն  է այցելել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արևիկ Պետրոսյանը և գրառում կատարեց սգո մատյանում.

 «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ամերիկյան ժողովրդին, Քենեդիների ընտանիքին հայտնում ենք մեր խորին ցավակցությունները Դեմոկրատական կուսակցության ակնառու ներկայացուցիչ, բազմափորձ սենատոր, հայ ժողովրդի անկեղծ բարեկամ Էդվարդ Քենեդիի մահվան կապակցությամբ: Նրա հիշատակը վառ կմնա մեր սրտերում»:

 

Այս խորագրի վերջին նյութերը