Լրահոս

07.06.2014 15:37


Ռումինիայի ամենահարուստ մարդկանցից մեկը ձերբակալվել է կաշառք տալու մեղադրանքով

Ռումինիայի ամենահարուստ մարդկանցից մեկը ձերբակալվել է կաշառք տալու մեղադրանքով

Ռումինիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Դան Ադամեսկուն, ձերբակալվել է կաշառք տալու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է «Associated Press»-ը։

Նախաքննության մարմնի հաղորդմամբ՝ Ադամասկուն իր ընկերություններից մեկը ընդլայնելու նպատակով կաշառք էր առաջարկել երկու դատավորի։ Նրանք ևս ձերբակալվել են։

Իսկ դրանից մի քանի օր առաջ գործարարի փաստաբանը ինքնասպանության փորձ էր կատարել։

Ադամեսկուն Ռումինիայի ամենախոշոր ապահովագրական ընկերության սեփականատերն է։ Նա երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում երկրորդն է։

Այս խորագրի վերջին նյութերը