Տնտեսական

07.06.2014 14:10


Մ. Մելքումյան. «Էլեկտրաէներգիայի թանկացումն անընդունելի է»

Մ. Մելքումյան. «Էլեկտրաէներգիայի թանկացումն անընդունելի է»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է առաջիկայում էլեկտրաէներգիայի 10%–ով թանկացմանը։ Նա ընդգծել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերն» իր ֆինանսական խնդիրները չպետք է լուծի բնակչության և տնտեսվարող սուբյեկտների հաշվին:

–Անցած տարի՝ հուլիսին, էլեկտրաէներգիան ավելի քան 25%-ով թանկացավ։ Այժմ սպասվում է 10%-ով թանկացում, իսկ դա նշանակում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիան մոտ 40%-ով թանկանում է: Սա անընդունելի է,–ասել է Մ. Մելքումյանը՝ ընդգծելով, որ այս թանկացումը կբերի ազգաբնակչության աղքատացմանն ու էլեկտրաէներգիայի սպառման ծավալների նվազմանը։

–Սրա պատճառով կբարձրանա տեղական արտադրանքի գինը, մրցունակությանը կընկնի։ Մենք ԱԺ առաջիկա քառօրյայում պատրաստվում ենք բարձրացնել էլեկտրաէներգիայի անընդունելի թանկացման հարցը,–ասել է ԲՀԿ–ական պատգամավորը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը