Թուրքերը «1915-ի դեպքերին» նվիրված ֆիլմ են նկարում, իսկ հայերը՝ անմոռուկ ծաղիկ
Մինչ Հայաստանի Ազգային կինոկենտրոնը «Հայակ» մրցանակաբաշխություն է անում կամ «Կինոաշուն»-ներ է կազմակերպում եւ կամ՝ Կաննի կինոշուկա է ուղարկում հետաքրքրություն չառաջացնող ու պահանջարկ չունեցող 10-15 րոպե տեւողությամբ ինչ-որ ֆիլմեր եւ, մինչ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը արդեն 3 տարի շարունակում է մտածել նախագծերի շուրջ՝ թուրքական կողմն արդեն ձեռնամուխ է եղել թեմային նվիրված ֆիլմը կյանքի կոչելու գործին:
Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը «Հայոց ցեղասպանության պնդումների» հարցով հատուկ օրակարգով հանդիպում է իրականացրել, որի ժամանակ քննարկվել են «1915թ.-ի դեպքերի» 100-ամյակին ընդառաջ հայկական սփյուռքի ներկայացուցիչների կատարելիք քայլերն ու Թուրքիայի հնարավոր պատասխան քայլերը։
Թուրքական կողմը «հայկական լոբբիի»՝ ֆիլմ նկարահանելու մտադրությանն ի պատասխան որոշել է «Մեր սրտի խոցը» անունով ֆիլմ ստեղծել, որի նկարահանումները կսկսվեն մի քանի ամսից՝ Իգդիրում:
Կարելի է կարծել, թե թուրքական կողմին զայրացրել է Հայաստան պետության նախաձեռնությունը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի՝ առնվազն հոլիվուդյան մակարդակի, հսկայական բյուջե ունեցող ֆիլմ ստեղծելու մասին որոշումը:
Ոչ մի նման բան չկա: Այդ հանձնաժողովը, որ ձեւավորվել է 2011-ին եւ մինչ օրս մի քանի նիստ է հրավիրել՝ դեռեւս չի հաստատել ոչ մի կինոնախագիծ:
Ըստ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի՝ պետական հանձնաժողովին ներկայացված վեց նախագծերը դեռեւս քննարկման փուլում են եւ դրանց ընտրության ու իրագործման մասին դեռ որոշում չկա:
Դժվար է ասել՝ եթե նույնիսկ հիմա ինչ-որ նախագիծ հաստատվի, հայկական կողմը կհասցնի՞ մինչեւ 2015-ի ապրիլ ամիսը ֆիլմի նկարահանումներն ավարտել եւ տարածել աշխարհով մեկ:
Քանզի սա այն թեման է, որի արծարծման, տարածման, աշխարհին մեր ողբերգությունը ճանաչելի եւ ընդունելի դարձնելու համար գրքերից, արձաններից կամ դուդուկից առավել կարեւոր է համաշխարհային որակի ֆիլմի ստեղծումը: Ինչպիսին էր, օրինակ, հրեական հոլոքոստին նվիրված Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմը (որի սցենարի հեղինակն, ի դեպ, հայ է):
Բայց հանձնաժողովը դեռ ոչինչ չի որոշել, իսկ կինոկենտրոնը ծրագրել է ընդամենը երկու վավերագրական ֆիլմի նկարահանում. Վարդան Հովհաննիսյանի «Բանտարկված հոգիները» եւ Արամ Շահբազյանի «Հիշատակի պատը»:
Մինչդեռ վավերագրական ֆիլմերով ցնցում չես առաջացնի, մանավանդ, որ մինչ օրս թեմային նվիրված անհաշիվ վավերագրական ֆիլմեր են ստեղծվել:
Փաստորեն, պետական հանձնաժողովին երեք տարիների ընթացքում դեռ միայն հաջովել է Հայոց ցեղասպանության խորհրդանշանը հաստատել: Խոսքը «Շարմին» վստահված «Անմոռուկ ծաղիկի» մասին է, ինչի նկատմամբ, հանրության արձագանքը, մեղմ ասած, միանշանակ չէ:
Ուրեմն՝ ի՞նչն է դրդել թուրքական կողմին ֆիլմի ստեղծման հարցում առաջ անցնել հայկական կողմից:
Պարզվում է, թուրքերին անհանգստացրել է «Armenia Production» ընկերության գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանի գաղափարը, որը հայտարարել է, թե մտադիր է Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմ ստեղծել:
Մոսկվաբնակ երիտասարդ պրոդյուսերը անգամ նշել է ֆիլմի անունը՝ «Պացիենտ», որի առանցքում կոմիտասի կերպարն է: Վ. Սահարյանը լրատվամիջոցներին հայտնել է նաեւ, որ իր ֆիլմում նկարահանվելու են Ալեն Դելոնն ու Դաստին Հոֆմանը, իսկ ֆիլմի սաունթրեկի հեղինակը լինելու է Սերժ Թանկյանը:
Բայց այս ամենի մասին նա խոսում է արդեն երկու տարի, իսկ գործնական քայլերի մասին դեռ խոսք չկա: Այսինքն՝ գործ ունենք դատարկ գաղափարի հետ:
Սա էլ «հայկական լոբբին», որի հնարավոր քայլերից անհանգստացել է թուրքական կողմը եւ, կարելի է ասել, արդեն գործի է անցել:
Ամեն դեպքում, պետք է նկատել, որ Սահարյանը ՀՀ-ից դուրս գործող մասնավոր ընկերության ղեկավար է եւ եթե ինչ-որ բան էլ ցանկանում է անել, ապա՝ սեփական նախաձեռնությամբ:
Իսկ պետական հանձնաժողովը պետական հովանավորությամբ գործող կառույց է, որը, սակայն, ֆիլմի ստեղծման ուղղությամբ դեռեւս մատը մատին չի խփել:
Նման «բառադի» մոտեցումը մեր աչքի առաջ է եւ այս պարագայում հավանականությունը մեծ է, որ թուրքերն իրենց «խոցը» կհանեն համաշխարհային էկրան, իսկ հայերը չեն հասնի նրանց հետեւից:

Կիմա Եղիազարյան