Մեկնաբանություն

10.06.2014 09:10


Տվե՛ք ինձ իմ «վուդու» տիկնիկը

Տվե՛ք ինձ իմ «վուդու» տիկնիկը

«Վուդու» տիկնիկ՝ խամաճիկ, որն օգտագործվում է «վուդուի» մոգական ծեսի ժամանակ։ Ըստ համապատասխան ուսմունքի՝ դրա տերը հնարավորություն ունի ազդելու այն անձի վրա, ում խորհրդանշում է տիկնիկը։

Հետաքրքիր կլիներ պարզել, թե ում «վուդու» տիկնիկը կցանկանային իրենց ձեռքում ունենալ Հայաստանի քաղաքացիները։

Պատկերացնո՞ւմ եք՝ վերցնում եք տիկնիկը, ասեղը խրում եք նրա մեջ, ինչ–որ բան եք հրամայում ու... ասենք, կարմիր գծերը Երևանի փողոցներից վերանում են, անիմաստ թանկացումները դադարում են, գյուղերում նորից երիտասարդներ են հայտնվում, քծնանքի ու մնացած այլ «առաքինությունների» վարպետները հայտնվում են համապատասխան վայրում ու երբեք այնտեղից դուրս չեն գալիս, քաղաքականությամբ զբաղվելու համար խելք ունենալը դառնում է պարտադիր, եկեղեցին իրականում դառնում է Աստծո տունը, Հայաստանը աշխարհում բացառապես ներկայացնում են ազգային արժանապատվություն ունեցող մարդիկ, իշխանությունը դառնում է ընտրովի, փայ մտնողներն անհետ կորում են, Տիգրան Սարգսյանը կանգնում է դատարանի առաջ, հայերը վերադառնում են Հայաստան...

Իրականում ինչքա՜ն խնդիր կա փոքր Հայաստանում։

Ո՞նց կարողացան սրանք ընդամենը մի քանի տարում այսքան «գործ» անել։ Երևի թե պարզ է, թե ում «վուդու» տիկնիկը կցանկանային իրենց ձեռքում ունենալ Հայաստանի քաղաքացիները։ Համենայնդեպս, նրանց 80%-ի պարագայում ամեն ինչ պարզ է։

Վախթանգ Մարգարյան

Հ.Գ.։ Աֆրիկյան մի շարք պետություններում «վուդուն» համարվում է պետական կրոն։

Այս խորագրի վերջին նյութերը