Կոմիտաս 5ա շենքի բնակիչների հիմնավորված փաստարկներով առարկությունները ՀՀ կառավարության պատասխանին
Կոմիտաս 5ա և հարակից շենքերի բնակիչներիս ՀՀ վարչապետին 26.05.2014թ. ուղղված նամակին տրված պատասխանը մեզ ևս մեկ անգամ հիշեցրեց Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» տխուր պատմվածքն ու Արթին պապին: Լավ կլիներ, որ կառավարության և ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության այսպես կոչված պետական այրեր պաշտոնյաները ևս ամենատարրական կյանքի բնական իրավունք ունենալուց զրկված հասարակ մարդուն հասկանալու համար հիշեին այդ պատմվածքը, եթե իհարկե նրանք կարդացել են դա:
ՀՀ կառավարության անունից տրված այդ պատասխանը մերկապարանոց հայտարարությունների շարան է, որը ևս մեկ անգամ վկայում է այն, մեղմ ասած ցավալի իրողությունը, որ մեր չինովնիկների մեծ մասը բացի իրենց անհագուրդ ու անվերջանալի ախորժակն ու սեփական շահերը սպասարկելուց ոչ մի այլ բանի ընդունակ չեն:
Խոսենք պատասխանում նշված իրականության հետ ոչ մի կապ չունեցող և ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության կողմից իբր թե ուսումնասիրված տխրահռչակ ու սուտ 9 փաստարկների մասին, դրանց կապակցությամբ ներկայացնելով հիմնավորված և պաշտոնական փաստաթղթերով ապացուցված փաստեր:
«Հարկայնության նվազեցման և էլեկտրաքարշի ենթակայանի տեղափոխման» բնակիչների պահանջը այդ չինովնիկների տրամաբանությամբ առավել վտանգի աղբյուր հանդիսացող էլեկտրոքարշի ենթակայանը սեփական բնակարաններին մոտեցնե±լն է, սեփական լույսը կտրե±լը, թե սեփական առողջությանը վնաս տա±լը: Ինչ վերաբերում է հարկայնության՝ նախագծով նվազեցմանը, ապա դա ոչ միայն օգուտ չի տվել, այլ ողջ տարածքը լայնքով ու երկայնքով բետոնապատելու, կանաչ տարածքից և տնկված ծառերից զրկելու, կառուցվող շենքի պատուհաններն ու պատշգամբները բնկիչների <<քթի տակ դնելու>> ու այդ շենքի սեփականատերերի շահույթն ավելացնելու հնարավորություն է ապահովել: Մանավանդ որ կառուցապատողը վերահսկողության բացակայության մեր իրողության պայմաններում, խախտելով շինարարական ու տեխնիկական բազմաթիվ նորմերի պահանջները, ինքնագոհ շենքը կառուցում է այնպես և այն չափով, ինչն իրեն է ձեռնտու՝ էլեկտրաքարշի ենթակայանին գրեթե կպած, մինչդեռ նախագծով սահմանված է 4.1 մետր հեռավորություն, ուստի եթե անգամ Կոմիտաս 5ա շենքից 2.5 մետր հեռու լիներ, ինչպես անպատասխանատու ձևով նշվել է ՀՀ կառավարության պատասխանում, ապա դա ևս հակասում է նախագծին, էլ չենք խոսում այն մասին, որ ըստ ՍՆԻՊ 02.07.01.89-ի այն պետք է լինի ոչ պակաս, քան 10 մետրը:
Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե «տարածքը չի հանդիսանում ընդհանուր օգտագործման և պարսպապատված է եղել և հանդիսացել է էլեկտրաքարշի ենթակայանի սպասարկման տարածք», չի նշանակում, որ ով ինչպես ուզի, պետք է այդպես վարվի վարձակալության տրվի և թույլատրվի բազմաբնակարան շենք (ավտոկայանատեղով ու ռեստորանով) կառուցվի կես դարից ավելի այդ տարածքում ապրող շուրջ 150 բնակարանի բնակիչների կենսապայմանների, նյարդերի ու առողջության հաշվին: Պետք է հասկանալ, որ տասնամյակներ առաջ հենց այնպես չէ, որ պահպանելով տեխնիկական կանոնակարգերի պահանջները էլեկտրաքարշի ենթակայանը տեղադրվել է պարսպապատված ու սահմանված նորմերի պահպանմամբ՝ այդ տարածքի կենտրոնում:
Ի դեպ նշենք և այն փաստը, որ կառուցապատողը, ըստ փաստաթղթերի, տարածքի նկատմամբ ունի ոչ թե սեփականության, ալ վարձակալության իրավունք:
Ակնհայտ սուտ է նաև պատասխանում նշված լիազոր մարմինների կողմից տրված դրական եզրակացությունը: ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պատասխանն է. «Պահանջվում է ապահովել կառուցվող շենքի ցանկացած բնակարանին հրշեջ ավտոսանդուղքի մոտեցման համար 5-8 մետր հեռավորության վրա 3.5 մետր լայնությամբ ճանապարհ», «Շինարարության ընթացքում ապահովել շենքերի և շինությունների միջև նորմերով պահանջվող հակահրդեհային միջտարածությունները», մինչդեռ կառուցվող շենքը Կոմիտաս 3 և Կոմիտաս 7 շենքերից չունի այդ հեռավորությունը, իսկ Կոմիտաս 5ա շենքին էլ զրկում է արտակարգ իրավիճակների դեպքում որևէ օգնության հնարավորությունից:
Պատասխանում նշված «ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 08.11.2012թ. մի խումբ բնակիչների կողմից կառուցապատողին ներկայացրած վնասների հատուցման պահանջը մերժվել է» հայտարարությունը ևս ակնհայտ սուտ է, քանի որ 08.11.2012թ. դատական ակտը վերաբերում է ոչ թե բնակիչների դրամական պահանջին, այլ հակառակը՝ կառուցապատողն է բնակիչներին ներկայացրել 40.600 ԱՄՆ դոլար վնասների փոխհատուցման դրամական պահանջ, ընդ որում ոչ թե ՀՀ վճռաբեկ, այլ ՀՀ վարչական (առաջին ատյանի) դատարանին, ուստի մերժվել է ոչ թե բնակիչների, այլ կառուցապատողի ծիծաղելի պահանջը: Ի դեպ բնակիչների հայցերից միայն մեկն է հասել ՀՀ վճռաբեկ դատարան, որը բավարարվել է): ( 03.02.2012թ. , գործ N ՎԴ /3902/05/11/2012 թ. որոշմանբ
Եթե ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության պաշտոնյաները դատական ատյաններն ու որոշումները միմյանցից տարբերել չեն կարող (իհարկե երևի ցանկություն էլ չունեն), էլ ի՞նչ ասենք: Նույն այդ պաշտոնյաները պետք է հասկանան նաև, որ շուրջ 2 տասնյակ ծառեր (այդ թվում բարդիներ) կտրած կառուցապատողի համար 130.000 դրամ տուգանքի վճարումը մի գրոշ էլ չարժե:
Կոմիտաս 5-իտարածքիբնակիչներ
Հ.Գ. Հետաքրքրված ու շահագրգիռ լրագրողներին.
Պատրաստ ենք մեր ներկայացրած բոլոր փաստերն ու ապացույցները (պաշտոնական փաստաթղթերը) տրամադրել Ձեզ:

Կոմիտաս 5-ի տարածքի բնակիչներ