Սերժ Սարգսյանը մտադիր է չստորագրել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքը
««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր է չստորագրել և արդեն առարկություններով հետ է վերադարձրել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքը:
Նշենք, որ ԱԺ-ն ընդունել էր օրենքը և համաձայն ՀՀ Սահմանադրության՝ նախագահը պետք է 21-օրյա ժամկետում ստորագրությամբ վավերացնի օրենքը կամ հետ վերադարձնի ԱԺ:
Վերջնաժամկետն արդեն ավարտվել է և Ս. Սարգսյանն այն մերժել է՝ նոր ստեղծվող մարմնի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:
Այսինքն՝ 2014թ. պետական բյուջեում նախատեսված չեն համապատասխան գումարներ քննչական մարմնի աշխատակիցների համար: Բանն այն է, որ նրանց համար նախատեսված էր բավականին բարձր աշխատավարձ: Իհարկե, այստեղ հարց է առաջանում, թե այդ դեպքում ի՞նչ տրամաբանությամբ կառավարությունը մայիսի 22-ի նիստում ընդունեց քննչական կոմիտեի շենքի վերանորոգման նպատակով 27,5 մլն դրամ գումար հատկացնելու մասին որոշումը: Գուցե այդ գումարով կառավարության հաշվեկշռում գտնվող շենքի վերանորոգումը այլ նպատակի՞ պետք է ծառայի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հիշեցնենք, նաև, որ ըստ շրջանառվող լուրերի՝ քննչական նոր համակարգը ղեկավարելու էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։