Լրահոս

10.06.2014 10:01


Ըստ Գալուստ Սահակյանի՝ ամենաքաղաքականացված գործիչները Թաթուլն ու Վլեն են

Ըստ Գալուստ Սահակյանի՝ ամենաքաղաքականացված գործիչները Թաթուլն ու Վլեն են

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Անդրադառնալով ՍԴ անդամի պաշտոնում առաջադրված Արայիկ Թունյանին` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե «նա քաղաքականացված չէ. եթե անձը քաղաքականացված է լինում, նա ելևէջներով է կարողանում պատասխանել պատգամավորների հարցերին»:

«ՉԻ»- Եթե դատելու լինենք ըստ ելևէջների, Հայաստանի ամենաքաղաքականացված գործիչները հայտնի երգիչներ Թաթուլն ու Վլեն են, իսկ ժամանակակից հայ քաղաքական մտքի հիմնադիրը Գուսան Տոտիկն է: Չնայած, չի բացառվում, որ Գալուստ Սահակյանը ելևէջներ ասելով ոչ թե ձայնն է նկատի ունեցել, այլ արտահայտած մտքերը: Բայց այդ դեպքում էլ պիտի արձանագրենք, որ ամենաքաղաքականացված գործիչը հենց ինքն է` Գալուստ Գրիգորիչը, իսկ մյուսները` էպոսագետը, Տիգրան Կարապետիչը, Սերժ Սարգսյանը և այլն, կարող են պայքարել միայն երկրորդ տեղի համար:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը