Լրահոս

10.06.2014 10:59


Դանակահարել է համագյուղացին

Դանակահարել է համագյուղացին

Հունիսի 8-ին՝ ժամը 14.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մարմաշեն գյուղից հիվանդանոց են տեղափոխել 1931 թ. ծնված Վոլոդյա Գ.-ին` որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վնասվածքով: Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանները պարզել են, որ նշված գյուղում վիճաբանության ժամանակ Վոլոդյա Գ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է համագյուղացին` 1961 թ. ծնված Վարդան Ս.-ն:
Վոլոդյա Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Դանակն առգրավված է:
Վարդան Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը