Լրահոս

10.06.2014 21:43


Ակտիվիստներին պատժելու կոչերի համար «Միսս Թայլանդը» զրկվել է տիտղոսից

Ակտիվիստներին պատժելու կոչերի համար «Միսս Թայլանդը» զրկվել է տիտղոսից

«Միսս Թայլանդ» Վելուրի Դիտսայաբուտը հրաժարվել է տիտղոսից։ Պատճառը սոցիալական ցանցերում երկրի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ սկանդալային գրառումներն են։ Այս մասին հայտնում է «Բի–Բի–Սի»–ն։

Մի քանի ամիս առաջ Դիտսայաբուտը սոցցանցերից մեկի իր էջում գրել էր, որ Թայլանդի վարչապետ Յինգլակ Չինավատի կողմնակիցները «չարակամ ակտիվիստներ են, որոնց պետք է պատժել»։

Սոցցանցերում դրան հաջորդած քննադատության և ճնշումների արդյունքում գեղեցկուհին որոշել է հրաժարվել իր տիտղոսից։

Այս խորագրի վերջին նյութերը