Լրահոս

31.08.2009 17:13


Հանրապետական պատգամավորին սուտ մատնության համար դատի՞ կտան

Հանրապետական պատգամավորին սուտ մատնության համար դատի՞ կտան

-Տեսնենք՝ Հայաստանում սուտ մատնության համար բոլորի՞ն են դատում այնպես, ինչպես Հացպանյանին,- այսօր լրագրողներին ասել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ իրենք քննարկում են ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանին սուտ մատնության համար պատասխանատվության ենթարկելու հարցը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռ. Պետրոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «Ժառանգությունն» օտարերկրյա պետությունների պատվերները կատարող կազմակերպություն է։

-Նա ինքը պետք է բերի այն ապացուցողական բազան, որը կարդարացնի իր թե՛ դոկտոր, թե՛ քաղաքական ուժի փորձառու քաղաքական գործիչ լինելը։ Պետք է հասկանալ, որ այն, ինչը ներելի է սկսնակների, երիտասարդների համար, փորձառու գիտնականի և քաղաքական գործչի համար աններելի է,-ի պատասխան ասել է Լ. Ալավերդյանը՝ Ռ. Պետրոսյանին առաջարկելով այդ ապացույցները ներկայացնել իրավապահ մարմիններին։

-Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերն անընդմեջ ինչ-որ սադրիչ հայտարարություններով են հանդես գալիս, որոնք, չէի ուզենա կոշտ բնութագիր տալ, բայց ինչպես գովազդներից մեկում է ասված, ամեն անգամ պարզվում է, որ հարվածը շեղ էր, դարպասը նեղ էր,- հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը՝ ավելացնելով.

-Արդյոք Հանրապետականի ներվային շարժումները խոսո՞ւմ են նրա մասին, որ ինքը հասկանում է, որ չի կարողանում և քայլեր չի ձեռնարկում արդարացնելու հասարակության այն մասի հույսերը, որոնք բոլոր դեպքերում ընտրել են Հանրապետականին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը