«Դո՛ւրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության երկու անդամ բերման է ենթարկվել
«Դո՛ւրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Երևանի Բրազիլիայի հրապարակից 3-րդ ավտոերթն էր կազմակերպել։ Ավտոերթն առանց միջադեպի ոստիկանության հետ չի անցել։ Երթը սկսելուց առաջ Երևանի ՃՈ վարչության պետ Արսեն Արշակյանը հայտարարել է, որ այն արտոնված չէ, ինչին ի պատասխան՝ նախաձեռնության անդամները նշել են, որ ավտոերթեր արտոնելու մասին օրենքում կետ չկա։
Իրավապահները բերման են ենթարկել երկու վարորդի, իսկ մյուս վարորդները պառկել են գետնին՝ ոստիկանության մեքենայի դիմաց՝ թույլ չտալով նրանց տանել։ Վարորդները հայտարարել են, թե մինչև իրենց ընկերներին ազատ չարձակեն, իրենք տեղից չեն շարժվելու: Ոստիկանները սպառնում են մեքենաները քարշակներով հանել:
Հիշեցնենք, որ «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամների հիմնական պահանջներն են կարմիր գծերի վերացումը, տեսախցիկների թվի և արագաչափերի տուգանքների դրույքաչափերի կրճատումը հինգ անգամ և մի շարք այլ պահանջներ։