Լրահոս

10.06.2014 22:31


Ավելի քան 630 մարդ գրոհայինների հետ բախման զոհ է դարձել Սիրիայում

Ավելի քան 630 մարդ գրոհայինների հետ բախման զոհ է դարձել Սիրիայում

Ավելի քան 630 մարդ է զոհվել, 130 հազարից ոչ պակասը ստիպված լքել է տները Սիրիայի արևելքում գրոհայինների հետ բախումների հետևանքով։ Այս մասին փոխանցում է «Ասոշիեյթեդ պրես»–ը՝ Լոնդոնում տեղակայված «Syrian Observatory for Human Rights» կենտրոնին հղումով։

Հիշեցնենք՝ 2011թ. մարտից Սիրիայում շարունակվում է ռազմական հակամարտությունը, որը, ՄԱԿ–ի տվյալներով, ավելի քան 130 հազար մարդու կյանք է խլել։ Սակայն ՌԴ ԱԳՆ–ն կասկածում է OSDH տվյալների իսկությանը՝ հաշվի առնելով կենտրոնի կոմպետենտության մակարդակը։ ՌԴ ԱԳՆ–ի տվյալներով՝ այնտեղ երկու մարդ է աշխատում, իսկ այն ղեկավարող Ռամի Աբդուրահմանը չունի լիարժեք միջնակարգ կրթություն։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը