Լրահոս

31.08.2009 17:44


Ռաֆիկ Պետրոսյան. «Ես ներկայացրել եմ հասարակության կարծիքը»

Ռաֆիկ Պետրոսյան. «Ես ներկայացրել եմ հասարակության կարծիքը»

«Հայաստանի հանրապետական կուսակցության» խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը «7օր»-ին ասել է, որ չի պատրաստվում դիմել իրավապահ մարմիններին, ինչպես որ առաջարկել էր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։

-Նա ինքը պետք է բերի այն ապացուցողական բազան, որը կարդարացնի իր թե՛ դոկտոր, թե՛ քաղաքական ուժի փորձառու քաղաքական գործիչ լինելը,- ասել է Լ. Ալավերդյանն ի պատասխան Ռ. Պետրոսյանի այն հայտարարության, թե «Ժառանգությունն» օտարերկրյա պետությունների պատվերները կատարող կազմակերպություն է։

-Ես ներկայացրել եմ հասարակության կարծիքը։ Դա հասարակական կարծիքն է,- «7օր»-ի հետ զրույցում նշել է հանրապետական պատգամավորը՝ որպես օտարերկրյա պետությունների պատվերները կատարող կազմակերպություն լինելու ապացույց ներկայացնելով նաև այն, որ «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ԱԺ-ի նիստերից շարունակ բացակայում է, քանի որ ԱՄՆ-ում է լինում։

-Ամբողջ օրն Ամերիկայում է։ Հետո սևին էլ սև ասելը, սպիտակին էլ սև ասելը, ամեն ինչը սևացնելը նշանակում է, որ նրանք ոչ թե հանրապետության ներսի՝ հայկական ուժ են, այլ բոլորովին ուրիշի թելադրանքներն են կատարում։ Մեր հանրապետությանն ամեն ձևով խայտառակելու գիծ են բռնել,- նշել է Ռ. Պետրոսյանը՝ հավելելով, որ «իրավապահներն իրենց մի օր կբռնեն, կտեսնեն՝ ով ինչով է զբաղված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը