Մեկնաբանություն

10.06.2014 15:04


Համբերության միզապարկը

Համբերության միզապարկը

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կրկին թանկանալու է։

Հայաստանի ներքին կյանքն արդեն տաղտկալի ու նյարդայնացնող ֆիլմ է հիշեցնում։ Մինչև հերոսը կհասցնի ինչ–որ գործողություն անել կամ բերանը բացել, արդեն գիտես՝ ինչ է անելու կամ ասելու։

Ձանձրալի ֆիլմի տևողությունը կախված է սովորական դիտողի միզապարկի դիմացկունությունից։

Ինչի՞ց է կախված բացառապես խնդիրներ առաջացնող ու իր տեղում չգտնվող իշխանության «տևողությունը»։ Հիմա նորից կսկսվեն քլնգոցիները՝ «տականքներ», «մեզ էլ կերեք, պրծեք», «էլ թանկացնելու բան չկա՞», «ինչքա՞ն կարող է այսպես շարունակվել»...

Բայց իշխանության կինոն շարունակվում է։ Ավելին՝ բացի կանխատեսելի ու նյարդայնացնող լինելուց՝ այն գնալով դառնում է վտանգավոր։

Որքա՞ն պետք է շարունակվի հանրության միզապարկը փորձության ենթարկելը։ Մի կերպ դիմանալը շարունակելը կամ արտագաղթելն ունեն այլընտրանք՝ անջատել ոչինչ չասող ու ոչ մի արժեք չունեցող կինոն։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը