Լրահոս

10.06.2014 17:15


Ռուբեն Հակոբյան. «Նազարբաևն ասում է՝ հեքիաթներ մի՛ հորինեք»

Ռուբեն Հակոբյան. «Նազարբաևն ասում է՝ հեքիաթներ մի՛ հորինեք»

ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձել է մայիսի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության համաժողովին և այնտեղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարություններին։

–Չեմ կարծում, որ Նազարբաևի նման փորձառու քաղաքական գործիչը չգիտեր, որ դա դիվանագիտական էթիկայի խախտում էր։ Դա ցինիզմ էր և ոչ հարգալից վերաբերմունք ՀՀ–ի նկատմամբ,–ասել է Ռ. հակոբյանը։

Նա նշել է, որ գործող իշխանությունների՝ վերջին տարիների արտաքին քաղաքական դեգերումնե՛րը բերեցին ՀՀ–ին այստեղ, և հիմա մե՛զ են թելադրում, թե ինչ պետք է անենք։

–Եվ եթե այստեղ փոձում են հեքիաթներ հորինել, Նազարբաևն ասում է՝ մի՛ հորինեք այդ հեքիաթները։ Այս մարտահրավերներին դիմագրավելու համար իշխանությանը պետք է իմաստնություն և խելոքություն, որն այս իշխանությունը չունի,–ասել է Ռ. Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը