Երևանում մեկնարկեց հաշմանդամների հանրապետական 12-րդ մարզական փառատոնը
Ս.թ. հունիսի 10-ին Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում մեկնարկեց հաշմանդամների հանրապետական 12-րդ մարզական փառատոնը, որը կազմակերպել էր «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությունը, «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունների և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Փառատոնը, որին մասնակցում են հաշմանդամություն ունեցող 14 և ավելի բարձր տարիքի մոտ 100 մարզիկներ` Հայաստանի հանրապետության տարբեր մարզերից, կտևի մինչև հունիսի 12-ը: Փառատոնին նաև աջակցում են Երևան ջուրը և «Մոբիլիթի ինթերնեշնլ» կազմակերպությունը: Մարզիկներն իրենց ուժերը կչափեն վեց մարզաձևերով` լող, ծանրամարտ, բազկամարտ, բասկետբոլ, շախմատ և թենիս: Փառատոնի երկրորդ օրը նրանք նաև կմասնակցեն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին: «Այս փառատոնը եզակի հնարավորություններից մեկն է հաշմանդամություն ունեցող երիտասարդների շրջանում ներառական սպորտն ու պարալիմպիկ սպորտը խթանելու համար: Հաշմանդամություն ունեցող երիտասարդները իրենց հասակակիցների հետ մրցելու արդյունքում վեր կհանեն իրենց ուժեղ կողմերն ու ներուժը, որը կնպաստի իրենց ինքնահաստատմանն ու ինտեգրմանը հասարակությունում», նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը: «Ուրախ ենք երիտասարդ մարզիկների կողքին տեսնելու իրենց քաջալերող և մշտապես աջակից ծնողներին, բարեկամներին, ընկերներին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին»: Փառատոնի երկրորդ օրը տեղի կունենա համաժողով, որին կմասնակցեն հաշմանդամային սպորտին առնչվող պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս տարի համաժողովին կմասնակցեն «Մոբիլիթի ինթերնեշնլ» կազմակերպության կողմից ընտրված վեց փորձագետներ, ովքեր Հայաստան են ժամանել հունիսի 5-ին՝ իրենց փորձը ներառական սպորտի բնագավառում հայաստանյան գործընկերների հետ կիսելու նպատակով: Փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենան հունիսի 12-ին ժամը 12:00-ին Դոն Կիխոտ ռեստորանային համալիրում:
Երևանում մեկնարկեց հաշմանդամների հանրապետական 12-րդ մարզական փառատոնը
Ս.թ. հունիսի 10-ին Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում մեկնարկեց հաշմանդամների հանրապետական 12-րդ մարզական փառատոնը, որը կազմակերպել էր «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությունը, «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունների և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Փառատոնը, որին մասնակցում են հաշմանդամություն ունեցող 14 և ավելի բարձր տարիքի մոտ 100 մարզիկներ` Հայաստանի հանրապետության տարբեր մարզերից, կտևի մինչև հունիսի 12-ը: Փառատոնին նաև աջակցում են Երևան ջուրը և «Մոբիլիթի ինթերնեշնլ» կազմակերպությունը:
Մարզիկներն իրենց ուժերը կչափեն վեց մարզաձևերով` լող, ծանրամարտ, բազկամարտ, բասկետբոլ, շախմատ և թենիս: Փառատոնի երկրորդ օրը նրանք նաև կմասնակցեն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին:
«Այս փառատոնը եզակի հնարավորություններից մեկն է հաշմանդամություն ունեցող երիտասարդների շրջանում ներառական սպորտն ու պարալիմպիկ սպորտը խթանելու համար: Հաշմանդամություն ունեցող երիտասարդները իրենց հասակակիցների հետ մրցելու արդյունքում վեր կհանեն իրենց ուժեղ կողմերն ու ներուժը, որը կնպաստի իրենց ինքնահաստատմանն ու ինտեգրմանը հասարակությունում», նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը: «Ուրախ ենք երիտասարդ մարզիկների կողքին տեսնելու իրենց քաջալերող և մշտապես աջակից ծնողներին, բարեկամներին, ընկերներին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին»:
Փառատոնի երկրորդ օրը տեղի կունենա համաժողով, որին կմասնակցեն հաշմանդամային սպորտին առնչվող պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս տարի համաժողովին կմասնակցեն «Մոբիլիթի ինթերնեշնլ» կազմակերպության կողմից ընտրված վեց փորձագետներ, ովքեր Հայաստան են ժամանել հունիսի 5-ին՝ իրենց փորձը ներառական սպորտի բնագավառում հայաստանյան գործընկերների հետ կիսելու նպատակով:
Փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենան հունիսի 12-ին ժամը 12:00-ին Դոն Կիխոտ ռեստորանային համալիրում: