-Առաջին անգամ «Free Hugs» կամ«Կգրկեմ անվճար» ակցիան անցկացվել է 2004 թվականին, Ավստրալիայում,-«7օր»-ի հետ զրույցում ասել են «Կգրկեմ անվճար» ակցիայի կազմակերպիչները։ Երևանում ակցիան մեկնարկել է Հանրապետության հրապարակից և ավարտվել Սիրահարների այգում։
Կազմակերպիչներն ասել են, թե դրանով փորձում են երևանցիներին շատ ու շատ ժպիտներ պարգևել.
-Թեև զարմանալի է, բայց ճանապարհին ոչ մի միջադեպ չի եղել։ Մարդիկ տեղյակ չէին, թե սա ինչ ակցիա է, և շատերին բացատրել ենք, թե այն որտեղից է սկիզբ առել,-պատմում էին կազմակերպիչները։
Նշենք, որ այս ակցիան սկիզբ է առել 2004 թ. Ավստրալիայում՝ Ժան Մաննի նախաձեռնությամբ, ում գլխում անծանոթներին գրկելու միտք է ծագել այն բանից հետո, երբ Լոնդոնից վերադառնալիս Սիդնեյի օդանավակայանում իրեն ոչ ոք չի դիմավորել, և ինքը հիասթափության մեջ պատրաստ է եղել գրկել առաջին պատահած անցորդին։
«Կգրկեմ անվճար» ակցիան Երևանում
-Առաջին անգամ «Free Hugs» կամ «Կգրկեմ անվճար» ակցիան անցկացվել է 2004 թվականին, Ավստրալիայում,-«7օր»-ի հետ զրույցում ասել են «Կգրկեմ անվճար» ակցիայի կազմակերպիչները։ Երևանում ակցիան մեկնարկել է Հանրապետության հրապարակից և ավարտվել Սիրահարների այգում։

7or.am