Միքայել Փիլիպոսյան. «Մեր աշխատողները վախեցած են գործատուներից»
Այսօրվա ասուլիսին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանն ասել է, որ երկրում նկատվում է աշխատողների վախ գործատուներից. «Օրական մոտ 10 հարցի ենք պատասխանում, որոնք վերաբերում են աշխատանքային պայմանագրի կնքման, այլ աշխատանքի տեղափոխման և այնպիսի խնդիրների, որոնք առնչվում են չվճարված արձակուրդային գումարներին: Մեր աշխատողները վախեցած են գործատուներից, վախը նրանց սրտերում է: Բոլորը վախենում են իրենց աշխատանքը կորցնելուց»,–ասել է Փիլիպոսյանը։
Ասուլիսի մեկ այլ բանախոս Բորիս Խառատյանն էլ՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահը, հավելել է. «Եթե գործատուն պահանջում է աշխատանքից ազատվելու դիմում գրել, աշխատակիցը պետք է նախևառաջ մտածի, թե ինչ է կորցնում, և ինչ է շահում»։
Նա նաև նշել է, որ երկրում կենսապահովման նվազագույն զամբյուղ սահմանված չէ, ինչն ընդունված օրենքների գործառնության բացակայության հետևանք է.
«Նվազագույն աշխատավարձը ոչ մի հաշվարկ չի սահմանում: Ուղղակի Կառավարությունից ասում են, թե սա է մեր բյուջեի հնարավորությունը»։
Բորիս Խառատյանը կարևորել է այն փաստը, որ երիտասարդության շրջանում անվտահություն կա. նրանք համոզված չեն, որ տարիներ անց կստանան իրենց վճարած 5% պահումները, բացի այդ, նշել է, որ երկրորդ դիմումը կարող են չգրել. «Աշխատողները դիմում են ներկայացնում, գործատուն չի ընդունում կամ պահանջում է մեկ այլ դիմում ևս՝ աշխատանքից հեռացման: Այդ դեպքում աշխատողը կարող է ուղղակի երկրորդ դիմումը չգրել և վերջ, քանի որ օրենքը դա թույլ է տալիս», – ասել է նա։

7or.am