Հունիսի 10-ի՝ ժամը 12.50-ին, ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը, «աջ դաստակի ջնջխված վերք և պոլիտրավմա» ախտորոշմամբ, տնից հիվանդանոց է տեղափոխել 1926 թ. ծնված Աստղիկ Սարոյանին, որը չի կարողանում հայտնել վնասվածքը ստանալու հանգամանքները:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` նույն օրը ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել 29-ամյա տղամարդ և հայտնել, որ Վանաձորի Պ. Սևակի փողոցում իր վարած «Միցուբիշի Ֆուզո» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել Ա. Սարոյանին: Նույն օրը հիվանդանոցում Աստղիկ Սարոյանը մահացել է: Կատարվում է քննություն:
Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է
Հունիսի 10-ի՝ ժամը 12.50-ին, ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը, «աջ դաստակի ջնջխված վերք և պոլիտրավմա» ախտորոշմամբ, տնից հիվանդանոց է տեղափոխել 1926 թ. ծնված Աստղիկ Սարոյանին, որը չի կարողանում հայտնել վնասվածքը ստանալու հանգամանքները:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` նույն օրը ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել 29-ամյա տղամարդ և հայտնել, որ Վանաձորի Պ. Սևակի փողոցում իր վարած «Միցուբիշի Ֆուզո» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել Ա. Սարոյանին:
Նույն օրը հիվանդանոցում Աստղիկ Սարոյանը մահացել է:
Կատարվում է քննություն: