Ինչպես տեղեկացրել էինք, նախօրեին ԲՀԿ–ի պահանջով ԱԺ էր այցելել և այդ խմբակցության հարցերին էր պատասխանել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։
Այսօր արդեն նա հանդիպել է ՀՅԴ խմբակցության հետ։ Հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նա բառացի հայտարարել է. «ՀԷՑ-ըսուտինֆորմացիաէտվել, որսպառումընվազելէ: Նախորդտարվանկատմամբյոթտոկոսսպառումնավելացելէ»:
Սակագնի բարձրացման հարցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ համակարգային մոտեցման խնդիր է տեսնում։
–Պետք է երկու բան տարբերել՝ կարգավորող հանձնաժողովի գործառույթները և Կառավարության մոտեցումները։ Ես վստահ եմ, որ համակարգային մոտեցման դեպքում հնարավոր են նաև ա՛յլ լուծումներ։ Եվ, ամենակարևորը, կանխատեսելիություն պետք է լինի։ Որևէ բան չի կարող ինձ համոզել այսօրվա իրավիճակով, որ եթե նույնիսկ այս թանկացումները լինեն, մեկ տարի հետո մենք նորից նույն խնդիրը չենք ունենա,–ՀԾԿՀ նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Ա. Վարդանյանը։
Ռոբերտ Նազարյանը ՀՅԴ–ում էր
Ինչպես տեղեկացրել էինք, նախօրեին ԲՀԿ–ի պահանջով ԱԺ էր այցելել և այդ խմբակցության հարցերին էր պատասխանել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։
Այսօր արդեն նա հանդիպել է ՀՅԴ խմբակցության հետ։ Հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նա բառացի հայտարարել է. «ՀԷՑ-ը սուտ ինֆորմացիա է տվել, որ սպառումը նվազել է: Նախորդ տարվա նկատմամբ յոթ տոկոս սպառումն ավելացել է»:

7or.am