Շիրակի մարզի Փոքր Սեպասար գյուղում, առաջին անգամ 80-ամյա ընդմիջումից հետո, պատարագ է մատուցել Հայ Առաքելական եկեղեցու շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը:
Շիրակի թեմի առջնորդի մոտ տարակուսանք էր առաջացրել այն հանգամանքը, որ գյուղի բնակիչները առանց քահանայի օրհնության են անցկացնում պսակադրություններն ու հուղարկավորությունները: «Այս գյուղը հեռացել է խրատիցևիմաստնությունից, հանդիմանությունիցէլխուսափումէևբռնումանմտությանուղին»,- ասում է Շիրակի թեմի առջնորդը:
Փոքր սեպասրացիների ասելով՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում խիստ դժավար է գյուղ քահանա բերելը: «Աշխարհից կտրված գյուղ է, հազարից մեկ է քաղաքից մարդ գալիս այստեղ, ձմեռը ճանապարհները փակ են, իսկ գյուղացիներն էլ էդքան հնարավորություն չունեն, որ ամեն արարողությանը քահանա բերեն գյուղ», - ասում է գյուղի տարեց բնակիչ Գրիգոր Հովակիմյանը:
Գյուղացիների խոսքերով՝ իրենց գյուղում հավատքը խորը հիմքերի վրա է, սակայն մինչ օրս գյուղում եկեղեցի չկա։ Սուրբ պատարագն էլ անցկացվեց դպրոցի դահլիճում: Փոքր Սեպասարի միակ սրբատեղին բնակիչների ձեռքով կառուցած մատուռն է, որտեղ ամեն շաբաթ ու կիրակի այցելում են համայնքի բնակիչները:
80 տարի առանց պատարագի
Շիրակի մարզի Փոքր Սեպասար գյուղում, առաջին անգամ 80-ամյա ընդմիջումից հետո, պատարագ է մատուցել Հայ Առաքելական եկեղեցու շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը:
Շիրակի թեմի առջնորդի մոտ տարակուսանք էր առաջացրել այն հանգամանքը, որ գյուղի բնակիչները առանց քահանայի օրհնության են անցկացնում պսակադրություններն ու հուղարկավորությունները: «Այս գյուղը հեռացել է խրատից և իմաստնությունից, հանդիմանությունից էլ խուսափում է և բռնում անմտության ուղին»,- ասում է Շիրակի թեմի առջնորդը:
Փոքր սեպասրացիների ասելով՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում խիստ դժավար է գյուղ քահանա բերելը: «Աշխարհից կտրված գյուղ է, հազարից մեկ է քաղաքից մարդ գալիս այստեղ, ձմեռը ճանապարհները փակ են, իսկ գյուղացիներն էլ էդքան հնարավորություն չունեն, որ ամեն արարողությանը քահանա բերեն գյուղ», - ասում է գյուղի տարեց բնակիչ Գրիգոր Հովակիմյանը:
Գյուղացիների խոսքերով՝ իրենց գյուղում հավատքը խորը հիմքերի վրա է, սակայն մինչ օրս գյուղում եկեղեցի չկա։ Սուրբ պատարագն էլ անցկացվեց դպրոցի դահլիճում: Փոքր Սեպասարի միակ սրբատեղին բնակիչների ձեռքով կառուցած մատուռն է, որտեղ ամեն շաբաթ ու կիրակի այցելում են համայնքի բնակիչները:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի