«Օրինաց երկիր» խմբակցության նախաձեռնությամբ՝ այսօր ԲՀԿխմբակցությունումտեղի է ունեցել ԲՀԿ-ՕԵԿհանդիպումը: Երկու խմբակցությունները քննարկել են «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու և 100% համամասնական ընտրակարգին անցնելու հարցերը։
Մինչ այս ՕԵԿ-ը հանդիպել է նաև «Ժառանգության» հետ, ծրագրվում է նաև ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի հետ հանդիպում։
Իսկ այսօրվա հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆաիրաԶոհրաբյանն ասել է, որ 100% համամասնական ընտրակարգին անցնելն ինչպես կուսակցության սկզբունքային դրույթներից, այնպես էլ քառյակի 12 պահանջներից մեկն է։
–Այնպեսոր,այսհարցումմերմոտեցումներընույնականեն: Իսկ մնացած բոլորհարցերում, որտեղՕԵԿ-իհետ համագործակցությանեզրերկտեսնենք, պատրաստենքհամագործակցել: ԲՀԿառաջնորդԳագիկԾառուկյանը բազմիցս ասել է, որերկիրըկանգնածէայնպիսիլրջագույնմարտահրավերներիառջև, որմեկկուսակցությունչիկարողայդխնդիրներըկարգավորել. անհրաժեշտէհասարակական-քաղաքականհամախմբում,–ասել է Ն. Զոհրաբյանը:
Քառյակի կազմում ՕԵԿ-ին ընդգրկելու հարցը չի քննարկվել։ Իսկ ընդհանրապես, Ն. Զոհրաբյանի կարծիքով, քառյակն իր աշխատելաոճով նոր մշակույթ բերեց կուսակցությունների հարաբերությունների դաշտ, և հենց այսպիսի՛ն պետք է լինեն քաղաքական հարաբերությունները։
–Տարբերհարցերիշուրջ կարող են տարբերտարաձայնություններ լինել, բայցտեսանելիընդհանրությունների դեպքում միասնականդիրքորոշումներովհանդեսգալ,- ասել է Ն. Զոհրաբյանը։
ԲՀԿ–ն և ՕԵԿ–ը հանդիպել են
«Օրինաց երկիր» խմբակցության նախաձեռնությամբ՝ այսօր ԲՀԿ խմբակցությունում տեղի է ունեցել ԲՀԿ-ՕԵԿ հանդիպումը: Երկու խմբակցությունները քննարկել են «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու և 100% համամասնական ընտրակարգին անցնելու հարցերը։
Մինչ այս ՕԵԿ-ը հանդիպել է նաև «Ժառանգության» հետ, ծրագրվում է նաև ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի հետ հանդիպում։
Իսկ այսօրվա հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ 100% համամասնական ընտրակարգին անցնելն ինչպես կուսակցության սկզբունքային դրույթներից, այնպես էլ քառյակի 12 պահանջներից մեկն է։
–Այնպես որ, այս հարցում մեր մոտեցումները նույնական են: Իսկ մնացած բոլոր հարցերում, որտեղ ՕԵԿ-ի հետ համագործակցության եզրեր կտեսնենք, պատրաստ ենք համագործակցել: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բազմիցս ասել է, որ երկիրը կանգնած է այնպիսի լրջագույն մարտահրավերների առջև, որ մեկ կուսակցություն չի կարող այդ խնդիրները կարգավորել. անհրաժեշտ է հասարակական-քաղաքական համախմբում,–ասել է Ն. Զոհրաբյանը:
Քառյակի կազմում ՕԵԿ-ին ընդգրկելու հարցը չի քննարկվել։ Իսկ ընդհանրապես, Ն. Զոհրաբյանի կարծիքով, քառյակն իր աշխատելաոճով նոր մշակույթ բերեց կուսակցությունների հարաբերությունների դաշտ, և հենց այսպիսի՛ն պետք է լինեն քաղաքական հարաբերությունները։
–Տարբեր հարցերի շուրջ կարող են տարբեր տարաձայնություններ լինել, բայց տեսանելի ընդհանրությունների դեպքում միասնական դիրքորոշումներով հանդես գալ,- ասել է Ն. Զոհրաբյանը։
7or.am