Ռուբեն Հակոբյան. «Դո՛ւրս եկեք ինքնասիրահարված վիճակից»
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նախորդ տարվա բյուջեի կատարողականի վերաբերյալ ամփոփիչ ելույթում հայտարարել է, որ նոր Կառավարությունն իր գործունեությունը ոչ արդյունավետ է սկսել.
«Դուք ծրագրում ունեիք կետեր, որ Կառավարությունը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, չպայքարեցիք, որովհետև ձեռնտու չէր։ Պետք է պայքարեիք ստվերի դեմ, ստվերի դեմ էլ չպայքարեցիք, որովհետև ստվերը գտնվում է իշխանության «կաստյակի» շրջանակում»։
Նա նաև նշել է՝ եթե ստվերը բերվեր հարկային դաշտ, ապա նման արտագաղթ ու գործազրկություն չէին գրանցվի։ Խոսելով նախկին Կառավարության գործունեության մասին՝ պատգամավորը հարցադրում է առաջ քաշել. «Բայց դա ձեզ ձեռնտու չէ, և չեք էլ քննարկում։ Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, թե չեմ ուզում իմ նախորդին գնահատական տալ, սա տղայական մոտեցում է։ Բա չմանրամասնե՞նք, թե ինչու ձախողվեց, չփորձե՞նք շտկել։ Նոր Կառավարությունը վստահություն չի ներշնչում. վստահ եմ, որ շատերը պրոֆեսիոնալ են, բայց համակարգը հակահամակարգ է պետություն ստեղծելու համար»։
Ինչ վերաբերում է համամասնական ընտրակարգին անցնելու իշխանության մերժողական պահվածքին ու մեծամասնականի պահպանմանը, պատգամավորն ասել է. «Դուք ընդամենը տղամարդկություն ունեցեք, ասեք՝ սրա համար ենք պահում, որ վերարտադրվենք»։
Անդրադառնալով քառյակի ներկայացրած 12 կետերի հանդեպ իշխանության արձագանքին, թե կառուցողական ընդդիմություն ունենք, Ռուբեն Հակոբյանն ասել է. «Բայց իսկապես ռեալ պահանջներ են, և կարող ենք քայլեր անել, որոնք հույս կտան, որ ինչ-որ բան արվում է։ Դո՛ւրս եկեք ինքնասիրահարված վիճակից. ոչ այդքան սիրուն եք, ոչ էլ այդքան խելացի»։