Դոնեցկի քաղաքապետ. «Ուկրաինայի արևելյան քաղաքները հումանիտար աղետի շեմին են»
Ուկրաինայի արևելյան քաղաքների և շրջանների կենսապահովման կառույցները «գտնվում են հումանիտար աղետի շեմին»։ Այս մասին ասվում է Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոյի հաղորդագրության մեջ՝ տեղադրված նրա կայքում։
Դոնեցկի քաղաքապետը նշել է, որ մտադիր է դիմել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, Կառավարությանը և Գերագույն ռադային՝ պահանջելով «անհապաղ լայնամասշտաբ բանակցություններ սկսել ամենաբարձր մակարդակով», Ռուսաստանի և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ՝ որպես միջնորդ։
«Անհրաժեշտ է դադարեցնել եղբայրասպան պատերազմը, թույլ չտալ խաղաղ բնակիչների, երեխաների և ծերերի մահը», – հավելել է նա,–քանի դեռ կա գոնե մեկ հնարավորություն՝ դադարեցնելու պատերազմը, պետք է օգտագործվի», – եզրափակել է Լուկյանչենկոն։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։