Քեմերոն. ««Յոթնյակը» նոր պատժամիջոցներ կկիրառի Մոսկվայի դեմ»
«Յոթնյակի» երկրները նոր տնտեսական պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան առևտրային պատերազմ սկսի Ուկրաինայի հետ։ Այս մասին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հայտարարել է երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը։ Նա ելույթ է ունեցել հատուկ հայտարարությամբ՝ նախորդ շաբաթ Բրյուսելում տեղի ունեցած «յոթնյակի» գագաթաժողովի հետ կապված։ Քեմերոնի խոսքերով՝ «Ռուսաստանի ղեկավարությանն այդ մասին զգուշացվել է»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։