Գ. Ջհանգիրյան. «Սահմանադրական այս փոփոխությունները ժամանակավրեպ են»
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը վստահ է, որ սահմանադրական փոփոխություններն անջրպետ կառաջացնեն հասարակության և իշխանության միջև։
ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա վարչապետ Հովիկ Աբրահամյանին այդ մասին հարց է հղել՝ ընգծելով.
–Սահմանադրական այս փոփոխությունները ժամանակավրեպ են, քանի որ մեր դժբախտությունների և ձախողումների պառճառը Սահմանադրությո՛ւնը չէ, այլ իշխանությունների արհամարհանքը Սահմանադրության նկատմամբ,–ընդգծել է Գ. Ջհանգիրյանը։
Պատասխանելու համար Հովիկ Աբրահամյանի փոխարեն ամբիոնին է մոտեցել Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը։
–Մի կողմից պետք է համաձայնեմ ձեզ հետ, որ Սահմանադրությունը, միգուցե, հնարավորություն ընձեռում է ավելի կատարյալ պետություն կառուցելու համար, բայց մյուս կողմից պետք է նայենք, թե ինչպիսի գործիքակազմը կարող է խթանել դա։ Խոսքը լրացուցիչ մեխանիզմների ներմուծման մասին է տվյալ ժամանակահատվածում ավելի կատարյալ պետության համար,–ասել է Դ. Հարությունյանը։
Նա նաև վստահեցրել է, որ հասարակության և իշխանության միջև անջրպետ չի առաջանա, քանի որ Սահմանադրությունն ընդունվում է հանրաքվեով։

7or.am