Հայաստանյան քաղաքական դաշտը վերջնականապես դիրքավորվեց: Այս պահին ունենք հետևյալը. Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ը 15-րդ համագումարում բաց ներկայացարեց իր քաղաքական օրակարգը, որը, ըստ էության, սահմանադրության փոփոխության միջոցով «գենսեկի» կարգավիճակով ցմահ իշխելու ճանապարհային քարտեզ է:
Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտում քաղաքական ուժերի և քաղաքական գործիչների ընտրության համար հստակ սահման գծեց՝ կա՛մ պետք է կողմ լինել սահմանադրական «բարեփոխումներին» և այդպիսով հայտնվել Սերժ Սարգսյանի դաշտում, կա՛մ դեմ լինել այդ «բարեփոխումներին»՝ դրանով իսկ հանդես գալով որպես իշխանափոխության կողմնակից: Ինքնին հասկանալի է, որ տվալ դեպքում չեզոք դիրքորոշում չի կարող լինել. կամ–կամ։
ԲՀԿ-ը առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հստակ հայտարարեց, որ չի պաշտպանում Սերժ Սարգսյանին նախաձեռնած սահմանդրական «բարեփոխումները» և այս հարցում ցանակնում է լսել նաև հասարակության կարծիքը։ Մինչև այդ ԲՀԿ տարբեր ներկայացուցիչներ նշել են, որ երկրումմ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում, իսկ սահմանադրական փոփոխությունների օրակարգն արհեստական է և ծառայում է նեղ շրջանաի շահերին։
Ոչիշխանական ուժերը՝ ի դեմս քառյակի, որը փաստացի մոտ մեկ տարի է ինչ ձևավորում է քաղաքական-հասարակական միասնական օրակարգ, երեկ իշխանությւոններին ներկայացրեց 12–կետանոց պահանջ, որը, փաստացի, վերջնագիր է, ինչը բացում է նոր էջ հայաստանյան քաղաքական դաշտում: Տիգրան Սարգսյանին հրաժարականի ուղարկելուց հետո սա քառյակի հերթական քայլն է ուղղված երկրում իրավիճակի փոփոխությանը և հանրությանը հուզող խնդիրների լուծմանը։
Սա՛ է այն օբյեկտիվ իրականությունը, ինչ ունենք այսօր: Իհա՛րկե, այս ամենի վերբերյալ կհնչեն տարաբնույթ մեկնաբանություններ, թե ՝ «սաղ խաղա», «մեկա բան չի փոխվի», «ընդդիմությունը զիջումա դիրքերը», «պետք էր ավելի ռադիկալ պահանջներ դնել» և այլն: Այս պնդումների հիմնական մասի ներկայացումը կազմակերպվում է մի կետից՝ Բաղրամայն 26-ից։ Բայց նաև կան մարդիկ, ովքեր անկեղծորեն ավելի արագ և արմատական լուծումների կողմնակից են։ Քառյակի պահանջներն, ըստ այդմ, կարելի է համարել փափուկ և արմատական փոփոխության կողմնակիցների յուրօրինակ կոմպրոմիսը։
Ամեն դեպքում պետք է առաջնորդվել ռացիոնալ բանականությամբ և փաստերով, այլ ոչ թե էմոցիաներով և քարոզչական դաշտ նետված «շտամպերով»։
Մինչև սեպտեմբերի վերջ ժամանակ է տրված իշխանությանը։ Քառյակն այդպիսով նաև ինքն իր համար է ժամանակային սահման դրել։ Դրանից հետո արդեն անխուսափելիորեն կլինեն այլ տիպի գործընթացները, որոնք արդեն ենթադրում են կոշտ մոտեցումներ, բայց դրա պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի Սերժ Սարգսյանի ու իր թիմի վրա։
Իշխանությանը վերջնաժամկետ է տրվել

Տաթևիկ Պողպատյան