ԱՄՆ–ը օգնություն է առաջարկել Անկարային Իրաքում գերեվարված դիվանագետներին ազատելու գործում
ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն տրամադրել թուրք գերիների ազատման համար, որոնց զինյալները փախցրել են իրաքյան Մոսուլ քաղաքում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնստը։
«Մենք կապի մեջ ենք գտնվում Թուրքիայի և Իրաքի կառավարությունների հետ և պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերել», – ասել է նա։ Նրա խոսքերով՝ «Միացյալ Նահանգներն անհանգստացած են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» շարունակվող ագրեսիայով»։ Էռնեստը դատապարտել է ծայրահեղականների գրոհը Մոսուլում թուրքական հյուպատոսարանի վրա։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ–ը «կոչ է անում անհապաղ ազատել գերիներին»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը: