ՀՀԿ–ականները չգիտեն՝ Սերժ Սարգսյանի ասածների «տակից» ոնց դուրս գան
«Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի՛ եղել և չի՛ էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը Հայաստանի մաս չի այսօր կազմում՝ գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով»,–Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից օրեր անց և հեռվից հեռու այսպես արձագանքեց Սերժ Սարգսյանը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ու Իլհամ Ալիևին՝ փաստացի հաստատելով նրանց տեսակետը, որ ՀՀ–ն ԼՂՀ–ի հետ միասին չի կարող մտնել Եվրասիական տնտեսական միություն։
Հիշեցնենք, որ ժամանակին էլ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Աղդամը մեր հայրենիքը չէ»։
Ասել ու ՀՀԿ–ականներին գցել է «կրակը»։ Այժմ չգիտեն՝ ո՞նց «տակից» դուրս գան, ի՞նչ արդարացումներ գտնեն։
Երբ նրանցից փորձեցինք հետաքրքվել «Ձեր պատկերացումներով՝ Ղարաբաղը Հայաստանի մա՞ս է», և «Աղդամը Ձեր հայրենի՞քն է», շատերը նախընտրեցին խույս տալ և չպատասխանել՝ պատճառաբանելով, թե զբաղված են։ Օրինակ՝ ՀՀԿ–ական պատգամավորներ Արայիկ Գրիգորյանը և Վահրամ Մկրտչյանը հանկարծ հիշեցին, որ զբաղված են, իսկ Սամվել Ալեքսանյանն էլ խիստ զարմացավ «Աղդամը Ձեր հայրենի՞քն է» հարցից։
–Աղդա՞մը,–հարցական հայացքով Ս. Ալեսքանյանը նայեց մեզ վրա և մտամոլոր շարժվեց դեպի ԱԺ նիստերի դահլիճ։
Իսկ մեկ այլ ՀՀԿ–ական Առաքել Մովսիսյանի (Շմայս) խոսքերով՝ «գաղտնի՛ք է, չի՛ կարելի ասել»՝ ԼՂ–ն իր պատկերացումներով Հայաստանի մաս կազմո՞ւմ է, թե՞ ոչ։
–Աշխարհի համար առանձին են, մեր համար միասին են, գաղտնիքները չի կարելի բացահատել։ Ոնց որ ասես՝ Ղարաբաղի բանակն առանձին է, մերն առանձին է։ Աշխարհի համար այլ տարբերակ է, մեր ներքին «կուխնյայի» համար՝ այլ։ Դրա համար գաղտնիքները չենք բացահայտում։
Առաքել Մովսիսյանը հայտարարեց նաև, որ Աղդամը բոլորի՛ս հայրենիքն է.
–Ձեր հայրենիքն է, խի՞ ա իմ հայրենիքը։ Բոլորի՛ս հայրենիքն է։
ՀՀԿ–ական պատգամավորի հայրենասիրական այս պոռթկումը, սակայն, տևեց այնքան ժամանակ, մինչև հիշեցրեցինք, որ Սերժ Սարգսյանը Աղդամը մեր հայրենիքը չի համարում։
–Չէ... դու մի... ինձ...ուղղությունը փոխեք՝ Սերժ Սարգսյանը ոնց ա ասել։ Ո՛նց ասել ա Սերժ Սարգսյանը, տե՛նց էլ ես համամիտ եմ,–տեղում խոսքը փոխեց Ա. Մովսիսյանը։
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ մեր հարցերին պատասխանում էր «անգիր արած» մի քանի նախադասությամբ.
–Աղդամը Ձեր հայրենի՞քն է։
–ԼՂ–ի ժողովուրդը 1991թ. ինքնորոշվել է, և Սահմանադրությամբ իրեն կցված տարածքներով՝ Աղդամը ԼՂ–ի անվտանգության ապահովման գոտի է։
–Ձեր հայրենի՞քն է Աղդամը։
–Ես նորից եմ ասում՝ Աղդամը ԼՂ–ի անվտանգության ապահովման գոտի է։
–Դրանից ենթադրվո՞ւմ է, որ Աղդամը Ձեր հայրենիքն է։
–Դրանից ենթադրվում է, որ Աղդամը ԼՂ–ի անվտանգության ապահովման գոտի է։
–Ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանն ասում, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։
–Աղդամը ԼՂ–ի անվտանգության գոտին է։
–Առավե՛լ ևս՝ ինչո՞ւ էր այդպես ասում։
–Աղդամը ԼՂ–ի անվտանգության ապահովման գոտին է։ Աղդամը՝ ԼՂ–ի Սահմանադրությամբ, ԼՂ–ի տարա՛ծք է։ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագա՛հն է։
–Ղարաբաղը, Ձեր պատկերացումներով, Հայաստանի մաս կազմո՞ւմ է։
–Ղարաբաղը Ղարաբաղի ժողովրդի կողմից 1991թ. հռչակվել է ինքնիշխան, անկախ հանրապետություն, որը դեռևս միջազգային հանրության կողմից չի՛ ճանաչվել։ Մենք Ղարաբաղի անվտանգության ապահովման երաշխավորն ենք՝ որպես ՀՀ, և աշխատելու ենք, որպեսզի առաջիկայում ամեն ինչ անենք ԼՂ–ի անկախությունը միջազգայնորեն ճանաչելու նպատակով։
–Խոսքը ոչ թե միջազգային հանրության, այլ Ձե՛ր պատկերացումների մասին էր։
–Իմ պատկերացումները ես ասացի՝ ԼՂ–ն անկախ հանրապետություն է։
–Այսինքն, Ձեր պատկերացումներով՝ նո՛ւյնպես մաս չի կազմում։
–ԼՂ–ն անկախ հանրապետություն է՝ իր ժողովրդի ցանկությամբ, ինքնորոշման իրավունքի արտահայտմամբ։
–Նշանակո՞ւմ է, որ Մաքսային միություն կմտնենք առա՛նց ԼՂ–ի, և մաքսակետ կդրվի սահմանին։
–Նշանակում է, որ ԼՂ–ն անկախ հանրապետություն է, ԼՂ–ն և Հայաստանը տնտեսական, ֆինանսական մե՛կ գոտի են, և ես համոզված եմ, որ ԼՂ–ի և Հայաստանի միջև մաքսակետ չի կարող դրվել։ Չի՛ լինելու այդպիսի բան՝ անկախ այլ ցանկություններից։

Արեգնազ Մանուկյան