Լրահոս

12.06.2014 18:05


6000 ԱՄՆ դոլար կաշառք զինվորական ծառայությունից զորացրվելու նպատակով

6000 ԱՄՆ դոլար կաշառք զինվորական ծառայությունից զորացրվելու նպատակով
Զինվորական ծառայությունից զորացրվելու նպատակով կաշառք վերցնելու և կաշառք տալու գործով այսօր տեղի ունեցավ առաջին դատական նիստը, սակայն դատաքննությունն այպես էլ չսկսվեց:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատորը մեղադրվում է դասակի հրամանատար Դավիթին զորացրելու համար 6000 ԱՄՆ դոլար կաշառք է ստանալու մեջ:
Ըստ գործի նյութերի՝ 39-ամյա Մելիքյանը հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր, նախորդ տարի հունվարին բաժանմունք ընդունված զինծառայող Դավիթ Գալեչյանին զորացրելու համար, ընդառաջ գնալով վերջինիս առաջարկին, 2013թ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում անձամբ, 3 փուլով ստացել է առանձնապես խոշոր չափերի հասնող 6000 ԱՄՆ դոլար գումար կաշառք:
Մեղադրյալի աթոռին է նաեւ նաև ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին ՀԳՄ-ի 1-ին ՄՀՎ-ի 1-ին դասակի հրամանատար, զինծառայող Դավիթ Գալեչյանը, ով զինվորական ծառայությունից զորացրվելու նպատակով Հ. Մելիքյանին որպես կաշառք է տվել նշված գումարը:
Հակոբ Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Դավիթ Գալեչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով: Նրանց երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, դեռևս գործին չներգրաված դատախազը պատշաճ կարգով դատարանին ներկայացրեց Զինվորական դատախազի կողմից տրված լիազորագիր, համաձայն որի Զինդատախազը Հարությունյանին լիազորել է, որ նա մասնակցի այսօրվա նիստին, քանի որ մեղադրանքը հաստատած դատախազը՝ Պետրոսյանը, գտնվում է արձակուրդում:
Ամբաստանյալ Դավիթ Գալեչյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը բացարկ չհայտնեց, բայց հայտարարեց, որ դատարան ներկայացած դատախազ Հարությունյանը պատշաճ դատախազ չի, քանի որ օրենքը սահմանում է, որ եթե մեղադրանքը հաստատած դատախազը չի ներկայանում, ապա վերադաս դատախազ պետք է ներկայանա:
Այս դեպքում, ըստ պաշտպանի, Հարությունյանը պատշաճ դատախազ չէ: «Սա պահանջում է դատախազության մասին հոդվածը, թող օրենքը փոխեն, օրենքը պարտադրում է Զինդատախազի ներկայությունը, որ եթե իր տեղակալներից որևէ մեկը չկա, ապա նա գա դատարան, ինչի չի գալիս դատարան»,- ասաց պաշտպանը:
Դատախազը պարզաբանեց, որ ինքը սույն գործը հաստատած և դատարան ուղարկած դատախազի վերադասը չէ և որ ինչպես իր, այնպես էլ մեղադրանքը հաստատած դատախազի վերադասներն են համարվում Զինդատախազը և Գլխավոր դատախազը, իսկ իրեն լիազորել են այսօրվա նիստին ներկայանալ, որպեսզի դատական նիստը չհետաձգվի:
Դատարանը ներկաներին տեղեկացրեց, որ ամբաստանյալ Հակոբ Մելիքյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը գրությամբ դատարանին տեղեկացրել է, որ մեկ այլ գործով դատական նիստի է և որ չի կարող այսօրվա դատական նիստին ներկայանալ:
Մանրամասները` pastinfo.am-ում:

Այս խորագրի վերջին նյութերը