Լրահոս

12.06.2014 18:05


Երևանում մեկնարկեց «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային հայերենագիտական գիտաժողովը

Երևանում մեկնարկեց «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային հայերենագիտական գիտաժողովը

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հունիսի 12-ին մեկնարկեց «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային հայերենագիտական գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրիայից, Շվեդիայից, Իրանից, Եգիպտոսից, Սիրիայից, Լիբանանից: ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յու.Սուվարյանն իր բացման խոսքում նշեց, որ անցած տարիների ընթացքում գիտական հանրության ուշադրությանն են ներկայացվել լեզվի ուսումնասիրության տարբեր բնագավառներին վերաբերող հարյուրավոր աշխատանքներ, տեղի են ունեցել արդյունավետ քննարկումներ և բանավեճեր, որոնք էականորեն նպաստել են հայ լեզվաբանական մտքի զարգացմանը: Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ ԱՄՆ հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Գևորգ Բարդակչյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը: Այնուհետեւ գիտաժողովի մասնակիցները ներկայացրեցին իրենց զեկույցները, որոնքնվիրված էին հայոց լեզվի զարգացմանը, կառուցվածքին, գործառույթներին: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի նաեւ հունիսի 13-ին։

«Ջահուկյանական ընթերցումներ» խորագրով գիտաժողովները լեզվի ինստիտուտում կազմակերպվում են ամեն տարի՝ սկսած 2006 թ-ից:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը