ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկում էր «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ այս օրենքով նախատեսվում է թույլատրել ծխախոտի և խմիչքի գովազդը որոշ ժամերից հետո:
Հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով նշեց, որ այս օրենքը ընդամենը որոշ գործարար շրջանակների կողմից իրականացվող լոբբինգ է, որին ընդառաջ են գալիս պատգամավորները և կատարում են խորհրդարանից դուրս որոշ մարդկանց կամքը:
«Բացատրությունը այն է, որ ամբողջ աշխարհը գնում է խմիչքի և ծխախոտի գովազդի քչացման ուղղությամբ, ամբողջ աշխարհը գնում է ծխախոտի դեմ՝ հնարավորինս զերծ պահելով երեխաներին ծխախոտի և խմիչքի գովազդից: Սա և՛ առողջապահական, և՛ անվտանգության խնդիր է, իսկ ծխախոտը և ալկոհոլը բոլորիս համար պարզ է, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ, երբ մասսայական են»,- ասաց Մանուկյանը:
ՀԱԿ քարտուղարը նար նշեց, որ Հայաստանը երկար ժամանակ գնացել է այդ ուղղությամբ՝ մերժելով խմիչքի, ալկոհոլի և ծխախոտի գովազդը, և առավել ևս՝ երեխաների մասնակցությունը դրան: Կառավարությունը, առողջապահության նախարարությունը, բժիշկները բոլորը դեմ են սրան, բոլորս հասկանում ենք, որ սա վատ է և որևէ դրական խնդիր չի լուծում թե՛ օրենսդրական դաշտում, թե՛ տնտեսական:
Արամ Մանուկյանը՝ գովազդի օրենքի մասին

ilur.am