Վահան Շիրխանյանը. «Այս փաստաթղթերի իրագործումը նշանակում է Ղարաբաղյան հակամարտության ավարտ՝ հօգուտ Ադրբեջանի»
-Սա ինձ համար շոկի նման մի բան էր։ Որքան էլ նախկինում խոսակցություններ եղած լինեին, ես նման բան չէի սպասում,-«7օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը՝ ասել է Հայաստանում «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը։
-Անհնարին է հասկանալ, թե ինչ ընդհանուր շահեր մենք կարող ենք փնտրել Թուրքիայի հետ, որի մասին այստեղ ասվում է՝ «հիմնվելով երկու երկրների ընդհանուր շահերի վրա»։ Չկան ընդհանուր շահեր Հայաստանի և Թուրքիայի միջև ու չեն լինելու։ Կլինի միայն Թուրքիայի շահն ընդդեմ Հայաստանի։
Կարծում եմ, որ այս փաստաթղթերի իրագործումը նշանակում է Ղարաբաղյան հակամարտության ավարտ՝ հօգուտ Ադրբեջանի։ Կարծում եմ նաև, որ այս փաստաթղթերի իրագործումը նշանակում է հայկական Հայաստանի վերջ։ Կարծում եմ, որ սա կատակ է. սա չի կարող իրագործվել։
Վահան Շիրխանյանն ասել է, թե նախաստորագրություն նշանակում է, որ բանակցություններն ընթանում են. իրենք կնքել են բանակցությունները վարելու ինչ-որ մի փաստաթուղթ, որի շրջանակներում պետք է շարունակվեն դրանք։
-Վերջնական փաստաթուղթը սրանից շատ տարբերվել չի կարող։ Լինելու է մոտավորապես այս տրամաբանության մեջ,-ասել է Վահան Շիրխանյանը։

7or.am