Լրահոս

13.06.2014 10:08


Միքայել Մելքումյան. «ՀՀ մարզերում պետք է ձևավորվեն արդյունաբերական գոտիներ»

Միքայել Մելքումյան. «ՀՀ մարզերում պետք է ձևավորվեն արդյունաբերական գոտիներ»

Երեկ ՀՀ ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Համաձայն օրենքի նախագծի՝ ՀՀ-ում պետք է գործի պետական արդյունաբերական ծրագիր, ըստ այդմ՝ ՀՀ վարչապետից մինչև համապատասխան ոլորտների նախարարներ և մարզպետներ պետք է ստանձնեն պարտավորություններ և լիազորություններ առ այն, որպեսզի կոնկրետ աջակցեն արդյունաբերական արտադրություն կազմակերպող տնտեսավարող սուբյեկտներին: Միաժամանակ ՀՀ պետական բյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ պետք է նախատեսվեն ՀՀ Արդյունաբերության զարգացման պետական հիմնադրամի գործունեության կազմակերպման նպատակով: ՀՀ մարզերում պետք է ձևավորվեն արդյունաբերական գոտիներ, որոնք կգործեն ազատ տնտեսական գոտու ռեժիմով, այսինքն՝ կգործեն հարկային արտոնություններ, ենթակառուցվածքներ՝ ջուր, էլէկտրաէներգիա, գազ, ճանապարհ, սառնարանային տնտեսություններ, մարքեթինգային և իրավաբանական խորհրդատվություն, արտադրանքի իրացման փաթեթային լուծումներ և այլն:
Նշենք նաև, որ օրենքի նախագծին դրական եզրակացություն է ներկայացրել ՀՀ Կառավարությունը և ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:
Օրենքի նախագծի քննարկումն անցավ շահագրգիռ մթնոլորտում: Հնչեցին բազմաթիվ հարցեր՝ կապված նոր աշխատատեղերի ստեղծման, տարածքային զարգացման, արդյունաբերական ՓՄՁ-ների և այլնի վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը