«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ջամայկայի իշխանությունները մտադիր են մասնակի օրինականացնել մարիխուանան։ Ըստ օրենքի նախագծի՝ մարիխուանան կթույլատրվի պահել և օգտագործել կրոնական, գիտական և բժշկական նպատակների համար։
Երկրի արդարադատության նախարար Մարկ Գոլդինգը նշել է, որ Կառավարությունն ընդունել է առաջարկությունը, որով 57 գրամ մարիխուանայի առկայությունը կհամարվի մանր իրավախախտում և կպատժվի տուգանքով, այլ ոչ թե կալանքով: Նախարարը նաև հայտնել է, որ քրեորեն պատժելի հանցագործությունների շարքից վերացվելու է նաև մարիխուանան կրոնական նպատակներով օգտագործելը: Խոսքը Ջամայկայում տարածված ռաստաֆարի կրոնական շարժման մասին է։
Ջամայկայում մասնակի կօրինականացվի մարիխուանան