Լրահոս

01.09.2009 10:44


ԲՀԿ–ն Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների մասին կարծիք կհայտնի խորհրդակցությունից հետո

ԲՀԿ–ն  Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների մասին կարծիք կհայտնի խորհրդակցությունից հետո

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թուրքիայի և Հայաստանի միջև նախաստորագրվել են «Արձանագրություն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»։ «7օր»-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշել է, որ ծանոթ է այդ արձանագրություներին, բայց մեկնում է Ղարաբաղ՝ մասնակցելու անկախության տոնին նվիրված միջոցառումներին  և չի կարող մեկնաբանություն տալ այդ արձանագրությունների վերաբերյալ։

-Ղարաբաղից կվերադառնանք, նիստ կանենք, որից հետո կհրապարակենք մեր դիրքորոշումն այս կապակցությամբ,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը