Թայլանդի անցումային կառավարությունը կձևավորվի սեպտեմբերին
Թայլանդում զինվորականները ժամանակավոր կառավարություն կձևավորեն այս տարվա սեպտեմբերին, ընտրությունները տեղի կունենան մեկ տարուց ոչ շուտ։ Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ երկրի ռազմական կառավարության ղեկավար, գեներալ Փրայութ Չամ–Օվայի հայտարարությանը հղումով։
«Նոր կառավարությունը կձևավորվի օգոստոսին, ծայրահեղ դեպքում՝ սեպտեմբերին», – հայտարարել է գեներալը՝ պնդելով, որ երկրին անհրաժեշտ է հզոր ռազմական ուժ։ Հիշեցնենք՝ մայիսի 22-ին Թայլանդում ռազմական հեղաշրջում է եղել։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։