Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության մեկնարկից առաջ՝ հունիսի 10-ին և 11-ին Սան Պաուլոյում կայացավ ՖԻՖԱ-ի 64-րդ համաժողովը: Համաժողովի ընթացքում պատվիրակների ուշադրությանը ներկայացվեցին տարբեր ոլորտներում ՖԻՖԱի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցներ: Մասնավորապես, համաժողովի պատվիրակներին ներկայացվեց ռասիզմի դեմ պայքարում անցկացված միջոցառումների և ձեռնարկված միջոցների հաշվետվությունը:
ՖԻՖԱ-ի բժշկական կոմիտեն զեկուցեց «FIFA 11 for Health» ծրագրի շրջանակներում 19 երկրներում կատարված աշխատանքների և արձանագրված հաջողությունների մասին: Ծրագիրը կրում է շարունակական բնույթ և խնդիր է դրված մինչև 2019թ. ծրագրի մասնակից դարձնել մոտ 100 երկիր:
Համաժողովի պատվիրակները ողջունեցին ՖԻՖԱ-ի և Նոբելյան մրցանակի կոմիտեի նոր համատեղ «Handshake for peace» ծրագրի մեկնարկը, որը կնպաստի համերաշխության և հարգանքի դրսևորմանը ֆուտբոլային դաշտում:
Համաժողովի պատվիրակները հաստատեցին նաև ՖԻՖԱ-ի 2015-2018թթ. բյուջեն: Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին ՖԻՖԱ-ի բոլոր 209 անդամ երկրները: Հայաստանը ներկայացնում էին ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և ՀՖՖ գործկոմի անդամ Էդուարդ Ղազարյանը, ովքեր ներկա կլինեն նաեւ աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:
Հայաստանը մասնակցեց ՖԻՖԱ-ի 64-րդ համաժողովին