Լրահոս

01.09.2009 10:53


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը նոր ուսումնական տարվա առիթով

            Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում կրթական հաստատությունների տնօրինություններին, մանկավարժներին և դասախոսներին, ուսանողներին և աշակերտներին:

Մաղթում ենք, որ Աստծո օրհնությամբ արգասավոր լինի նոր ուսումնական տարին, և մեր զավակները ուշիմությամբ ու ջանադրութամբ ամբարեն իրենց մատուցվող գիտելիքները, որպեսզի իմացությամբ զորացած կարողանան լավագույնս ծառայել մեր ժողովրդին, մեր Հայրենիքին և Սուրբ Եկեղեցուն:  

Վաստակով լեցուն տարեշրջան ենք մաղթում կրթության գործի բոլոր նվիրյալներին, որ Աստծո օրհնությամբ շարունակեն բազմարդյուն ձեռքբերումներով զարդարել նոր սերունդ կրթելու և դաստիարակելու իրենց անխոնջ ջանքերը:

Թող մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի շնորհները և խաղաղությունը միշտ լինեն մեզ հետ և բոլորի. ամեն:

Այս խորագրի վերջին նյութերը