Լեգենդար «DEEP PURPLE» ռոք խմբի ալբոմներից մեկը կոչվում է «The battle rages on» (պայքարը կամ կռիվը շարունակվում է և էսկալացիայի ենթարկվում)։
Ալբոմը թողարկվել է 1993թ.։ Հիմնական թեման Հարավսլավիայում ընթացող պատերազմն է։ Գլխագրային երգում շոշափվել է սիրո և ատելության, կյանքի ու մահվան խնդիրը։ Հնարավոր չէ սիրել, երբ շուրջբոլորդ իրար են սպանում. սա երգի հիմնական միտքն է։ «DP»–ի տղաները կոչ էին անում դադարեցնել պատերազմն ու հասնել խաղաղության։
«The battle rages on» վերնագրով ալբոմ թողարկելով՝ խմբի վերականգնված ոսկե կազմը նաև այլ «մեսիջ» էր փոխանցում։
Ներքին կոնֆլիկտից հետո պառակտված ու հետո նորից իրար գլուխ հավաքված խմբի անդամներն ուզում էին ասել, որ դեռ կռիվ ունեն տալու, և անհիմն են այն խոսակցություններն ու քննադատությունները, թե, իբր, «DP»–ն այլևս անելիք չունի, իբր, «DP»–ն այլևս պառակտված է ու չի կարող համատեղ գործել, թե, իբր, «DP»–ն այլևս չի կարող մնալ ասպարեզում (դրանից տարիներ առաջ էլ էին քննադատները մի քանի անգամ թաղել «DP»–ին, բայց «թարսի» պես խմբի մահն ամեն անգամ հետաձգվում էր և ի վերջո տեղի չունեցավ ու չի էլ ունենա, քանզի ստեղծվել է բոլոր ժամանակների երաժշտություն)։
Ժամանակը ցույց տվեց, որ «DP»–ի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված էին։ «The battle rages on»–ից հետո թողարկվեցին մի քանի այլ հետաքրքիր ալբոմներ։ Խումբը մինչև օրս աշխարհով մեկ ակտիվորեն համերգային շրջագայություններ է կազմակերպում՝ լցնելով դահլիճներ ու մարզադաշտեր։
«Մանուշակագույնները» 2013թ. նոր ալբոմ թողարկեցին, որով ցույց տվեցին, որ երկրորդ երիտասարդությունն են ապրում, և պայքարը շարունակվում է։
Իհարկե, տարբեր կարծիքներ կան «DP»–ի ներկայիս գործունեության մասին, բայց բոլորն էլ ընդունում են, որ այդ խումբը համարվում է ծանր ռոքի և «մետալի» օրենսդիրներից մեկը («LED ZEPPELIN»–ի ու «BLACK SABBATH»–ի հետ միասին), որը հսկայական ներդրում է ունեցել ռոքի տարատեսակ ուղղությունների ստեղծման հարցում և ձևավորել է մտածողություն ոչ միայն երաժշտության ասպարեզում։
Բուն թեման
Այս երաժշտական նախաբանը քաղաքական ուղղվածության հոդվածիս համար ընտրեցի և «DP»–ի պատմությունը հիշեցի այն պարզ պատճառով, որ ներքաղաքական դաշտում տիրող վիճակը հիշեցնում է «The battle rages on» ալբոմին նախորդող ու հաջորդող պատմությունը։
Որքան էլ իշխանություններն իրենց քարոզիչներով ու արտահաստիքային փաստաբաններով (ռուսահպատակ իշխանության հովանու տակ «արևմտամետ» խաղացող Աղասի Ենոքյան, Պարույր Հայրիկյան և այլն) փորձեն տարածել, թե, իբր, ոչիշխանական քառյակը սպառվել է, թուլացել է, և ասելիք չունի, միևնույն է, պայքարը շարունակվում է։
Քառյակի ներկայացրած պահանջները հուշում են, որ ապրիլյան «մերձամարտից» հետո սկսվել է նոր փուլ, որն այս պահին դրսևորվում է դիրքային պայքարի տեսքով։
«Մերձամարտի» արդյունքում Բաղրամյան 26–ը կորցրեց իր «թագուհուն» (Սերժ Սարգսյանը ստիպված եղավ հրաժարականի ուղարկել Տիգրան Սարգսյանին, ում վեց տարի ատամներով էր պահում, քանզի նախկին վարչապետը «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործիքն էր), սակայն միևնույն ժամանակ կարողացավ խուսափել մատ լինելուց։
Տիգրան Սարգսյանի հեռացումն, անշո՛ւշտ, պետք է գրանցել քառյակի ակտիվում, սակայն արձանագրվեց նաև կորուստ։ Քանզի, կրկնեմ, մրցակցի «թագուհուն» «ուտելուց» հետո քառյակը կորցրեց «նավակը» (Սերժ Սարգսյանը, թեև ցայտնոտային իրավիճակում, բայց, այդուհանդերձ, պահպանեց վարչապետ նշանակելու և Կառավարություն ձևավորելու հնարավորությունը)։
Եթե քառյակը կարողանար հասնել նաև այն բանին, որ Տիգրանին հրաժարական ուղարկելուց հետո Սերժ Սարգսյանին պարտադրեր Կառավարության իր կազմը, և վարչապետ դառնար քառյակը ներկայացնող ֆիգուրը, ապա Հայաստանում կհաստատվեր երկիշխանություն, ինչը, շատ չանցած, կբերեր ամբողջական իշխանափոխության։ Ինչ–ինչ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դա տեղի չունեցավ։ Արդյունքում՝ կողմերը ֆիգուրներ կորցրեցին։ Բաղրամյան 26–ը «թագուհու» զոհաբերության գնաց ու վերադիրքավորվեց, իսկ քառյակը «կերավ» «թագուհուն», բայց չկարողացավ վերցնել գործադիր իշխանությունը, ինչը համարժեք էր «նավակ» կորցնելուն։
Հիմա հարաբերական անդորր է։ Կողմերը պատրաստվում են նոր «մերձամարտի»։
Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալը միջանկյալ՝ անցումային փուլ է։ Որքան էլ «մուտիլովկաներ» տարածվեն այն մասին, թե, իբր, քառյակի նպատակը Աբրահամյանին վարչապետ դարձնելն էր, միևնույն է, ուղեղի մի փոքր ծալք ունեցողներն անգամ հասկանում են, որ դա այդպես չէ։ Աբրահամյանը դարձավ վարչապետ, քանզի քառյակը կառավարությունը միասնաբար վերցնելու խնդիր չդրեց այս փուլում կամ չկարողացավ այդ խնդրի լուծմանը հասնել։
Այժմ կիրառվում է նոր մարտավարություն։ Քառյակի 12–կետանոց պահանջները, որոնք վերաբերում են հանրության ամենալայն շերտերին ու միտված են սպասարկելու այդ շերտերի շահերը, բավական ծանր դրության մեջ են դրել Սերժ Սարգսյանին, քանզի այդ պահանջների կատարումը հարվածում է «Վերջի բոլշևիկի» ընտանեկան բիզնեսին։ Դա է պատճառը, որ Բաղրամյան 26–ն աղասիենոքյաններին հանել է «տռաս» ու տուն չի ուղարկում՝ հրահանգելով հարձակվել քառյակի դեմ։ Ասել է թե՝ քառյակի պահանջները քննադատողները յուրօրինակ լյուստրացիայի են ենթարկվում՝ ցույց տալով, որ Սերժի ընտանեկան բիզնեսի փաստաբաններն են։ Սրանք մի «հակափաստարկ» են ներկայացնում, թե, իբր, քառյակի պահանջներից պոպուլիզմի հոտ է գալիս։
Փաստորեն, ըստ այս մանր ժուլիկների՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանի ու իր նեղ շրջապատի գրպանին խփող ու հանրային թալանը կանգնեցնելու կոդ պարունակող պահանջները պոպուլի՞զմ են։
Եթե դա է պոպուլիզմի ընկալումը, ապա, այո՛, քառյակի պահանջները պոպուլիստական են, քանզի ժողովուրդն ինչո՞ւ պետք է կարմիր կետագծերի համար վճարի Սերժ Սարգսյանի մանկության ընկերներին (վերջին հաշվով՝ Սերժին), ինչո՞ւ պետք է ազգային հարստություն հանդիսացող Որոտանի հէկ–ը Սերժն իր երիտբոլշևիկների միջոցով սեփականաշնորհի՝ անունը դնելով «Էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացիա»։ «Ինչու»–ների շարքը երկար կարելի է շարունակել։
Թե ինչպիսի արդյունք կլինի առաջիկայում սպասվող «մերձամարտում», կախված է մի շարք հանգամանքներից և գործոններից։ Մեկ բան պարզ է՝ 12–կետանոց պահանջով «և,և»–ի տարբերակը բացառել է։ Քառյակի պահանջները «կամ, կամ» տրամաբանության մեջ են։ Կա՛մ իշխանությունը կատարում է քառյակի պահանջները, և սկսվում է փափուկ իշխանափոխության գործընթաց, կա՛մ ոչիշխանական ուժերը դիմում են հանրային աջակցությանն ու իրագործում «Տիգրան Սարգսյան-2» օպերացիան, բայց այս անգամ արդեն կոշտ տարբերակով դնելով Սերժ Սարգսյանի հեռացման հարցը։ Ամեն դեպքում, իշխանափոխության և համակարգափոխության հարցը մնում է օրակարգում։
«The battle rages on»
Լիրիկական զեղում

Մի խոսքով, «The battle rages on»։
Սևակ Մինասյան