Լրահոս

13.06.2014 14:05


Աղվան Վարդանյան. «Պնակալեզ, պատեհապաշտ բ.-ի տղերք»

Աղվան Վարդանյան. «Պնակալեզ, պատեհապաշտ բ.-ի տղերք»

ԱԺ ճեպազրույցի ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «կիսելյովների պաշտպաններին» է նվիրել 1987թ. գրված իր բանաստեղծություններից մեկը։

«Պնակալեզ, պատեհապաշտ բ.-ի տղերք։
Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց։
Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք։
Ձեր պատկերը դեռ պիտի գա ձեր դիմաց։
Գալու է ձեր զավակների պատկերն առաջ։
Որ քշվելով ձեր պատկերից խեղված ու բութ,
Առանցքով են օրհնում ձեր սաղմը սառած,
Եվ դռնեդուռ չեն գտնելու լույսի մի շերտ։
Դուք քիչ եք թողել, իսկ նա ինքնին չի բազմանում,
Ձեր որդիք ամեն անգամ երբ ձեզ հիշեն,
Ձեր աճյունը խեղվելու է գերեզմանում»։

Ժամանակին այս բանաստեղծությունը Ա. Վարդանյանը գրել է կոմունիստական նոմենկլատուրայի մասին, սակայն այսօր, նրա խոսքերով, հասցեատերերը շատացել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը