Լրահոս

13.06.2014 14:50


Պաղպաղակի շուկայում հայտնաբերվել են խախտումներ

Պաղպաղակի շուկայում հայտնաբերվել են խախտումներ

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ուսումնասիրություն պաղպաղակի շուկայում: Ուսումնասիրվել է տարբեր իրացման կետերից ձեռք բերված պաղպաղակների մակնշումը: Հայտնաբերված խախտումները դասակարգվել են մի քանի հիմնական ուղղություններով՝

  • Արտադրության օրվա մակնշման բացակայություն
  • Պաղպաղակներ, որոնց բաղադրության մեջ մի կողմից մակնշված է բուսայուղի առկայության մասին, մյուս կողմից նշված չէ պաղպաղակի տեսակը
  • Ոչ ընթեռնելի մակնշում, անգամ հայերեն մակնշման բացակայություն
  • Սննդային հավելումների անվանումների մակնշման բացակայություն

Աղյուսակում ներկայացված են ուսումնասիրության ենթարկված ընկերությունները, համապատասխան ապրանքատեսականին և մակնշման խախտումները.

Ընկերություն

Դիտարկված արտադրատեսակներ

Հայտնաբերված խախտումներ

«Անի և Թամարա»

«Անիտա», «ICR-VIP», «Անչուկ», «Էսկիմո», «Կորնետ»

Արտադրատեսակներից որոշներում օգտագործված է բուսայուղ, սակայն բացակայում է պաղպաղակի տեսակը, իրացվում է որպես պաղպաղակ, բացակայում է սննդային հավելումների անվանումների մակնշումը, անտեսանելի «Անիտա» տեսակի արտադրման օրը, ընթեռնելի չէ «Կորնետ» տեսակի մակնշումը:

«Աշտարակ կաթ»

«Տեմպո», «Դրայվ», «Շոկո», «Բուրբոն», «Կոն»

Որոշ արտադրատեսակների վրա մակնշված չէ արտադրության օրը, արտադրատեսակներից որոշներում օգտագործված է բուսայուղ, սակայն բացակայում է պաղպաղակի տեսակը, իրացվում է որպես պաղպաղակ, բացակայում է սննդային հավելումների անվանումների մակնշումը:

«Ասա»

«Վինիկ»

Օգտագործված է բուսայուղ, սակայն բացակայում է պաղպաղակի տեսակը, իրացվում է որպես պաղպաղակ, բացակայում է սննդային հավելումների անվանումների մակնշումը:

«Գրանդ Քենդի»

«Տորթ», «Պարադայս», «Կլասիկ պաղպաղակ»՝ վանիլ, պլոմբիր, «Սոյուզ», «ֆիեստա»

Օգտագործված է բուսայուղ, սակայն բացակայում է պաղպաղակի տեսակը, իրացվում է որպես պաղպաղակ:

«Երևան կաթ»

«Էկզոտիկ», «Շոկմարի բատոն», «Բոնմարի բատոն», «Ֆրութ մարի», «Շոկմարի բրիկետ»

Արտադրատեսակներից որոշներում օգտագործված է բուսայուղ, սակայն բացակայում է պաղպաղակի տեսակը, իրացվում է որպես պաղպաղակ, բացակայում է սննդային հավելումների անվանումների մակնշումը:

«Էլիտ Շանթ»

«Կարամելկա», «Բրիկետ», «Վանիլ պաղպաղակ» կգ-ով՝ 0,5 կգ, «Մեղեդի»

Արտադրատեսակներից որոշների վրա բացակայում է արտադրության օրը, օգտագործված է բուսայուղ, սակայն բացակայում է պաղպաղակի տեսակը, իրացվում է որպես պաղպաղակ, բացակայում է սննդային հավելումների անվանումների մակնշումը, «Բրիկետ» տեսակի վրա բացակայում է հայերեն մակնշումը:

«Թամարա»

«Բրիկետ», «Թամարա վանիլլա», «Կարմեն», «Մեջիք կոն»,»СССР», «20 կոպեկ»

Արտադրատեսակներից որոշների վրա բացակայում է արտադրության օրը, օգտագործված է բուսայուղ, սակայն բացակայում է պաղպաղակի տեսակը, իրացվում է որպես պաղպաղակ, բացակայում է սննդային հավելումների անվանումների մակնշումը, մակնշումն անընթեռնելի է

Ուսումնասիրվել են նաև «Բոնիլատ» և «Բիոկաթ» ընկերությունների որոշ արտադրատեսակներ:

Այս խորագրի վերջին նյութերը