Հունիսին ամառը մայրաքաղաքում մտավ իր իրավունքների մեջ, ինչն արտահայտվեց խմելու ջրի պահանջարկի կտրուկ աճով և հանգեց Երևան Ջուր ՓԲԸ համակարգում լարվածության ավելացման:
Ի պատասխան՝ գործարկվեց մեկ պոմպ Շոր-շորի պոմպակայանում, որի միջոցով վայրկյանում մոտ 130 լիտրով ավելացավ մայրաքաղաք մղվող ջրի քանակը՝ 100 լ/վ պահանջարկի դեպքում: Ներկայումս իրավիճակը կայուն է, բաշխիչ ցանցում հիմնականում ապահովվում է ջրի բավարար ճնշում, սակայն հաշվի առնելով պահանջարկի հետագա ավելացումը, հնարավոր է, որ առաջիկայում վերագործարկվի ևս մեկ պոմպ՝ արդեն ՙԱրարատյան՚ պոմպակայանում, որը Շոր-շորի նման արդեն 3-րդ տարին է, ինչ լեռնային աղբյուրներից, հիմնականում ինքնահոս եղանակով, ստացվող ջրի արդյունավետ օգտագործման շնորհիվ հանդիսանում է պահուստալին և աշխատում է միայն սպառման ՙպիկերին՚, այն էլ մասամբ:
Ընկերությունը մշտապես ձեռքը ՙզարկերակի վրա՚ է պահում ու անում է ամեն ինչ սպառողների կարիքները բավարարելու համար: Ուրիշ է, որ պահանջարկն էլ կարող է տարբեր պատճառներով պայմանավորված լինել: Ցավոք, այն երբեմն ոչ թե ջրի օրինական սպառման արդյունք է լինում, այլ ապօրինությունների հետևանք, մասնավորապես ոռոգման նպատակով: Օրինակ, օրերս Փարաքարում ունեինք խնդիր, որի կոնկրետ պատճառը ճիշտ է տեխնիկական բնույթի էր և արագորեն վերացվեց, սակայն հիմնական պատճառը տեղի բնակիչների կողմից խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելն է: Իսկ վերջերս ընդհանրապես արտառոց դեպք տեղի ունեցավ Եղվարդում: Անհայտ անձի կողմից Ապարան-Երևան մայրուղային ջրատարից դեպի Եղվարդ ձգվող հատվածի վրա անցք էր բացվել՝ հարակից այգիները ջրելու համար: Բնականաբար, իրավիճակը շտկվեց, սակայն դրա համար հարկ եղավ դադարեցնել ջրատարի շահագործումը, որի պատճառով մեկ ամբողջ օր Եղվարդը ջուր չունեցավ: Ջրի անբավարարությունը ամռանը կարող է նաև տարածքի բաշխիչ ցանցի ցածր թողունակության մասին վկայել, ինչը հիմք է հանդիսանում անհրաժեշտ շինարարական աշխատանքների իրականացման համար: Դրա համար էլ ընկերությունը ոչ թե զուտ մեխանիկորեն է ավելացնում Երևան առաքվող ջրի ծավալը, այլ ուսումնասիրում է խնդիրը և համապատասխան միջոցներ ձեռնարկում դրա լուծման նպատակով, իրականացնում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր:
Մասնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվում ապօրինությունների հայտնաբերմանը: Գործունեության 8-րդ պայմանագրային տարում ջրի վաճառքի կարգավորման ու ապօրինությունների դեմ պայքարի ծրագրի շրջանակներում հայտնաբերվել է ջրօգտագործման կանոնների 5348 խախտում, որից 1462-ը վերաբերում է ապօրինի ջրագծերին: Նաև այս ուղղությամբ տարվող աշխատանքի շնորհիվ Վարձակալության պայմանագրի մեկնարկի՝ 2006թ. նկատմամբ ջրի արտադրությունը համակարգում նվազել է 19%-ով, մինչդեռ այդ նույն ժամանակ ջրամատակարարման շարունակականությունը ավելացել է 23,5%-ով: Իսկ ջրի խնայողությունը համակարգում առաջին հերթին նշանակում է շահագործման ծախսերի կրճատում, ինչի շնորհիվ էլ համակարգում իրականացվում են բազմապիսի ծրագրեր. մասնավորապես վերջին տարում սեփական միջոցներից ներդրումների ծավալը հասել է 2,3 միլիարդ դրամի: Իսկ անցած 8 տարիներին դրանց նվազագույն շեմը գերազանցվել է մոտ 3,3 մլրդ դրամով և կազմել ավելի քան 11 միլիարդ՝ վարձակալության 10-ամյա ժամկետի համար նախատեսված 10,6 մլրդ դրամի դիմաց: Արդեն 3-րդ տարին է, ինչ ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ զարգանում է ոչ միայն առանց արտաքին փոխառությունների, այլև հայտնվել է հանրապետության առաջին 50 խոշոր հարկատուների ցուցակում:
Բայց և պարզ է, որ առաջընթացի տեմպերը ուղիղ համեմատական են ներդրումների ծավալներին: Ահա թե ինչու ընկերությունը զգալի ակնկալիքներ ունի, կապված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի խոստացած 7-ական մլն ԱՄՆ դոլարի 2 վարկային և 7 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագրերի հետ: Ներկայումս կատարվում է Խորհրդատու կազմակերպության ընտրություն՝ առաջին վարկային ծրագրի համար, որի իրականացումը կարող է սկսվել մինչև տարեվերջ: Ընդհանուր առմամբ, նշված միջոցներով նախատեսվում է վերականգնել ջրամատակարարման բաշխիչ ցանցի շուրջ 150 կմ ընդհանուր երկարությամբ առանձին հատվածներ, կառուցել 30 նոր բակային պոմպակայան, փոխարինել անհատական տների 39,000 անհատական ջրաչափ: Արդյունքում ջրամատակարարման բաշխիչ ցանցի վերականգնվող հատվածներում ջրի կորուստները կնվազի 50%-ով, վթարների թիվը՝ 80%-ով, ջրի վաճառքը կավելանա 20%-ով, իսկ նշված բակային պոմպակայանների կողմից սպասարկվող շենքերը 12-ժամյա ջրամատակարարումից կանցնեն շուրջօրյա ռեժիմի: Այս ամենը թույլ է տալիս հուսալ, որ առաջընթացը համակարգում կշարունակվի նաև առաջիկա տարիներին:
Ստորև ներկայացվում է «Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները 2014թ. մայիսին
Սպառողների 70%-ն ապահովված է եղել 23,5-24,0 ժամյա ջրամատակարարմամբ, 26%-ը՝ 17-23,5, իսկ 4%-ը՝ 12-17 ժամյա ջրամատակարարմամբ:
· Ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1571 փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերին և կանոններին:
· Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ջրի վաճառքն ավելացել 146.000 խմ-ով:
· Ջրի սպառման վերահսկման և հաշվառման արդյունքում կազմվել է 308 տարաբնույթ խախտման ակտ, որից 17-ը՝ ապօրինի ջրագծի հայտնաբերման վերաբերյալ:
· Կառուցվել է 2319 մետր մետաղական և 753 մետր պոլիէթիլենային ջրագիծ, փոխարինվել՝ 453 մետր ջրագիծ և 10 մետր կոյուղագիծ, շահագործումից հանվել է 4021 մետր վթարված ջրագիծ: Հաշվետու ժամանակամիջոցում վերացվել է 569 ջրագծի վթար, 1738 կոյուղու վթար և 236 վթար՝ պոմպակայաններում:
Տեղադրվել է 48 փական և 7 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 18 ջրաչափական հանգույց, մաքրվել է 28 դիտահոր և 67 անձրևաընդունիչ:
Իսկ անցած մեկ տարվա Ընկերության ձեռքբերումների մասին վկայում են տվյալ ցուցանիշները
Ջրամատակարարումը Երևանում. ամառային հոգսեր
Հունիսին ամառը մայրաքաղաքում մտավ իր իրավունքների մեջ, ինչն արտահայտվեց խմելու ջրի պահանջարկի կտրուկ աճով և հանգեց Երևան Ջուր ՓԲԸ համակարգում լարվածության ավելացման:
Ի պատասխան՝ գործարկվեց մեկ պոմպ Շոր-շորի պոմպակայանում, որի միջոցով վայրկյանում մոտ 130 լիտրով ավելացավ մայրաքաղաք մղվող ջրի քանակը՝ 100 լ/վ պահանջարկի դեպքում: Ներկայումս իրավիճակը կայուն է, բաշխիչ ցանցում հիմնականում ապահովվում է ջրի բավարար ճնշում, սակայն հաշվի առնելով պահանջարկի հետագա ավելացումը, հնարավոր է, որ առաջիկայում վերագործարկվի ևս մեկ պոմպ՝ արդեն ՙԱրարատյան՚ պոմպակայանում, որը Շոր-շորի նման արդեն 3-րդ տարին է, ինչ լեռնային աղբյուրներից, հիմնականում ինքնահոս եղանակով, ստացվող ջրի արդյունավետ օգտագործման շնորհիվ հանդիսանում է պահուստալին և աշխատում է միայն սպառման ՙպիկերին՚, այն էլ մասամբ:
Ընկերությունը մշտապես ձեռքը ՙզարկերակի վրա՚ է պահում ու անում է ամեն ինչ սպառողների կարիքները բավարարելու համար: Ուրիշ է, որ պահանջարկն էլ կարող է տարբեր պատճառներով պայմանավորված լինել: Ցավոք, այն երբեմն ոչ թե ջրի օրինական սպառման արդյունք է լինում, այլ ապօրինությունների հետևանք, մասնավորապես ոռոգման նպատակով: Օրինակ, օրերս Փարաքարում ունեինք խնդիր, որի կոնկրետ պատճառը ճիշտ է տեխնիկական բնույթի էր և արագորեն վերացվեց, սակայն հիմնական պատճառը տեղի բնակիչների կողմից խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելն է: Իսկ վերջերս ընդհանրապես արտառոց դեպք տեղի ունեցավ Եղվարդում: Անհայտ անձի կողմից Ապարան-Երևան մայրուղային ջրատարից դեպի Եղվարդ ձգվող հատվածի վրա անցք էր բացվել՝ հարակից այգիները ջրելու համար: Բնականաբար, իրավիճակը շտկվեց, սակայն դրա համար հարկ եղավ դադարեցնել ջրատարի շահագործումը, որի պատճառով մեկ ամբողջ օր Եղվարդը ջուր չունեցավ: Ջրի անբավարարությունը ամռանը կարող է նաև տարածքի բաշխիչ ցանցի ցածր թողունակության մասին վկայել, ինչը հիմք է հանդիսանում անհրաժեշտ շինարարական աշխատանքների իրականացման համար: Դրա համար էլ ընկերությունը ոչ թե զուտ մեխանիկորեն է ավելացնում Երևան առաքվող ջրի ծավալը, այլ ուսումնասիրում է խնդիրը և համապատասխան միջոցներ ձեռնարկում դրա լուծման նպատակով, իրականացնում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր:
Մասնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվում ապօրինությունների հայտնաբերմանը: Գործունեության 8-րդ պայմանագրային տարում ջրի վաճառքի կարգավորման ու ապօրինությունների դեմ պայքարի ծրագրի շրջանակներում հայտնաբերվել է ջրօգտագործման կանոնների 5348 խախտում, որից 1462-ը վերաբերում է ապօրինի ջրագծերին: Նաև այս ուղղությամբ տարվող աշխատանքի շնորհիվ Վարձակալության պայմանագրի մեկնարկի՝ 2006թ. նկատմամբ ջրի արտադրությունը համակարգում նվազել է 19%-ով, մինչդեռ այդ նույն ժամանակ ջրամատակարարման շարունակականությունը ավելացել է 23,5%-ով: Իսկ ջրի խնայողությունը համակարգում առաջին հերթին նշանակում է շահագործման ծախսերի կրճատում, ինչի շնորհիվ էլ համակարգում իրականացվում են բազմապիսի ծրագրեր. մասնավորապես վերջին տարում սեփական միջոցներից ներդրումների ծավալը հասել է 2,3 միլիարդ դրամի: Իսկ անցած 8 տարիներին դրանց նվազագույն շեմը գերազանցվել է մոտ 3,3 մլրդ դրամով և կազմել ավելի քան 11 միլիարդ՝ վարձակալության 10-ամյա ժամկետի համար նախատեսված 10,6 մլրդ դրամի դիմաց: Արդեն 3-րդ տարին է, ինչ ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ զարգանում է ոչ միայն առանց արտաքին փոխառությունների, այլև հայտնվել է հանրապետության առաջին 50 խոշոր հարկատուների ցուցակում:
Բայց և պարզ է, որ առաջընթացի տեմպերը ուղիղ համեմատական են ներդրումների ծավալներին: Ահա թե ինչու ընկերությունը զգալի ակնկալիքներ ունի, կապված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի խոստացած 7-ական մլն ԱՄՆ դոլարի 2 վարկային և 7 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագրերի հետ: Ներկայումս կատարվում է Խորհրդատու կազմակերպության ընտրություն՝ առաջին վարկային ծրագրի համար, որի իրականացումը կարող է սկսվել մինչև տարեվերջ: Ընդհանուր առմամբ, նշված միջոցներով նախատեսվում է վերականգնել ջրամատակարարման բաշխիչ ցանցի շուրջ 150 կմ ընդհանուր երկարությամբ առանձին հատվածներ, կառուցել 30 նոր բակային պոմպակայան, փոխարինել անհատական տների 39,000 անհատական ջրաչափ: Արդյունքում ջրամատակարարման բաշխիչ ցանցի վերականգնվող հատվածներում ջրի կորուստները կնվազի 50%-ով, վթարների թիվը՝ 80%-ով, ջրի վաճառքը կավելանա 20%-ով, իսկ նշված բակային պոմպակայանների կողմից սպասարկվող շենքերը 12-ժամյա ջրամատակարարումից կանցնեն շուրջօրյա ռեժիմի: Այս ամենը թույլ է տալիս հուսալ, որ առաջընթացը համակարգում կշարունակվի նաև առաջիկա տարիներին:
Ստորև ներկայացվում է «Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները 2014թ. մայիսին
Իսկ անցած մեկ տարվա Ընկերության ձեռքբերումների մասին վկայում են տվյալ ցուցանիշները
Հիմնական ցուցանիշներ
2008թ.
մայիս
2013թ.
մայիս
2014թ.
մայիս
2014թ. մայիսը 2013թ. մայիսի համեմատ /+-
Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան
11 420
9272
8920
-352 /2008թ. մայիսից` -2500/
Էլեկտրաէներգիայի օրական սպառում` կՎտժ
291 000
80 000
61 000
-19000 /2008թ. մայիսից` -230000/
Ջրամատակարարման շարունակականություն` %
73,3
95,7
95.9
+ 0,2% կետ /2008թ. մայիսից`+ 22,6% կետ
«Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն