Լրահոս

13.06.2014 15:26


ՀՀԿ խմբակցության ղեկավար. «Լուրջ չեմ վերաբերվում և՛ Կիսելյովին, և՛ նրա ասածներին»

ՀՀԿ խմբակցության ղեկավար. «Լուրջ չեմ վերաբերվում և՛ Կիսելյովին, և՛ նրա ասածներին»

–Չենք արժեվորում Կիսելյովին,–ԱԺ այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ–ում հնչեցրած ռուս լրագորղ Դմիտրի Կիսելյովի սկանդալային հայտարարություններին։

«7օր»–ի լրագրողի դիտարկմանը՝ երկրի նախագահին համապատասխան ընդունելություն էիք կազմակերպել, հիմա ասում եք՝ չեք արժեվորում, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքել է.

–Կուսումնասիրեմ, թե ովքեր են կազմակերպիչները։

Հիշեցումից հետո, որ կազմակերպիչը ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էր, Վ. Բաղդասարյանը նկատել է. «Հյուրասիրությունը լավ բան է»։

Այդուհանդերձ, նա անընդունելի է համարում Կիսելյովի «Համմեր» մակնիշի մեքենայի մուտքը ՀՀ ԱԺ–ի բակ։

–Հայտարարություններին էլ, թե ինչ–որ տաքսիստ չի կարողանում ռուսերեն խոսել, ես նման բաներին լուրջ չեմ վերաբերվում, և, ընդհանրապես, Կիսելյովի առաջարակություններին կամ նրա ելույթին այդպես լուրջ նշանակություն չեմ տալիս,–ավելացրել է Վ. Բաղդասարյանը։

Նա ընդգծել է, որ չէր մասնակցում հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հինգերորդ նիստին, այլապես իր կողմից Կիսելյովին անմիջապես պատասխանը կհնչեցվեր։

–Ես Կիսելյովին դիտարկում եմ որպես անհատ, այլ ոչ թե որպես պետության կամ իշխանության կողմից լիազորված մի անձնավորություն։ Եվ նորից եմ կրկնում՝ շատ լուրջ չեմ վերաբերվում Կիսելյովին։ Ես դա ասում եմ բացահայտ,–եզրափակել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը