Լրահոս

13.06.2014 15:55


Վրաստանի անկախության ձեռքբերումից ի վեր առաջին անգամ Մառնեուլը ադրբեջանցի կղեկավարի

Վրաստանի անկախության ձեռքբերումից ի վեր առաջին անգամ Մառնեուլը ադրբեջանցի կղեկավարի

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշում է կայացրել հունիսի 15-ին նախանշված Մառնեուլի շրջանի ղեկավարի ընտրություններից հանել իրենց ներկայացուցիչ Մերաբ Տոպչիշվիլիի թեկնածությունը:
Այս քայլով իշխող կուսակցությունը ցանկանում է հանել միջէթնիկական լարվածությունը ադրբեջանցիների եւ վրացիների միջեւ: Նշվում է, որ նման որոշում կայացվել է վերլուծելով շրջանում ադրբեջանիցների քաղաքական նախընտրությունները, որոնք բացառապես պատրաստվում են քվեարկել ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Ահմեդ Իմանգուլիեվի օգտին, ով էլ ըստ ամենայնի եղել է Մերաբ Տոպչիշվիլիի հիմնական մրցակիցը եւ ադրբեջաբցիների վստահությամբ, նա էլ կհաղթի ընտրապայքարում:
Այսպիսով, Վրաստանի անկախության ձեռքբերումից ի վեր առաջին անգամ Մառնեուլը ադրբեջանցի կղեկավարի:

zham.am

Այս խորագրի վերջին նյութերը