Լրահոս

13.06.2014 16:47


Նամակ-պահանջագիր վարչապետ Հովիկ Աբրահամյանին

Նամակ-պահանջագիր վարչապետ Հովիկ Աբրահամյանին

Ենթադրաբար արդեն տեղակացված եք Երևանի կենտրոնում Աֆրիկյանների ակումբի (տան) շենքի հետ կապված հանրային հնչեղություն ստացած վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ։

Մենք` Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնության անդամներս, գտնում ենք, որ Հանրապետական նշանակության այս հուշարձանի քանդումը հակասում է ՀՀ օրենքներին։ Մասնավորապես 21.10.2008թ.-ին ԱԺ-ի կողմից վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիային, որի 5-րդ հոդվածում նշված է որ. “Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել...”:

Տեղեկացնենք, որ այսօր Աֆրիկյանների ակումբի շենքին որևէ վտանգ չի սպառնում, և քանդման համար բերվող հիմնավորումները չեն բավարարում նշված կոնվենցիայի դրույթներին։ Միևնույն ժամանակ գտնում ենք, որ նույն այդ դրույթից ելնելով անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 7.10.2004թ.-ի N 1616-Ն հավելված 2-ում նշված տեղափոխման ենթակա հուշարձանների ցանկը՝ ավելացնելով դրանք հավելված 1-ում նշված պահպանության ենթակա հուշարձանների ցանկին։

Այս նամակով մենք պահանջում ենք հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային ու եվրոպական պարտավորությունների իրականացմանը և փրկել Երևանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի եզակի պահպանված կառույցները։ Հակառակ դեպքում նախաձեռնությունը պարտավորված կլինի ՀՀ օրենսդրության շրջանակում իրականցնել քայլեր` իրացնելու համար մշակութային ժառանգության նկատմամբ Սահամանադրությամբ ամրագրված դրույթները։

Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը