Լրահոս

13.06.2014 22:23


Քլինթոն. «Մոտ մեկ ժամ համոզում էինք Նալբանդյանին, որ դուրս գա իր սենյակից»

Քլինթոն. «Մոտ մեկ ժամ համոզում էինք Նալբանդյանին, որ դուրս գա իր սենյակից»

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2009 թվականի Ցյուրիխում խուսափում էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից: Այս մասին իր «Դժվարին որոշումներ» գրքում գրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Հոկտեմբերի 9-ին Ցյուրիխ մեկնեցի` Ֆրանսիայի, Ռուսաստանի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարների և ԵՄ Գերագույն ներկայացուցչի հետ միասին համաձայնագրերի ստորագրմանը ներկա գտնվելու համար: Հաջորդ օրը դուրս եկա հյուրանոցից և ուղղությունս դեպի Ցյուրիխի համալսարան վերցրեցի, որտեղ պետք է արարողությունը տեղի ունենար: Պարզվեց` խնդիր է ծագել: Նալբանդյանը` Հայաստանի նախարարը, խուսանավում էր, քանի որ անհանգստություն ուներ, թե ինչ հայտարարությամբ կարող է հանդես գալ Դավութօղլուն` ստորագրության ժամանակ: Նախարարը հրաժարվում էր դուրս գալ հյուրանոցից: Թվում էր` երկար ամիսներ ձգված բանակցությունները տապալման եզրին են: Հրահանգեցի հետ շրջել շարասյունը և «Dolder Grand Hotel» հյուրանոցի ուղղությամբ շարժվել: Այնուհետեւ սպասեցի մեքենայի մեջ, մինչ Ֆիլ Գորդոնը` շվեյցարացի առաջնակարգ բանակցային մասնագետի հետ կգտներ Նալբանդյանին և կհամոզեր, որ բաց չթողնի ստորագրման արարողությունը: Բայց ապարդյուն. Նալբանդյանը տեղից անգամ չշարժվեց: Ֆիլը ցած իջավ և հյուրանոցի ետնաբակում կայանված մեքենայի մեջ նստելով`ամեն ինչ պատմեց ինձ: Սկսեցի այս ու այնտեղ զանգել: Հեռախոսի մի գծով Նալբանդյանի հետ էի խոսում, մյուսով` Դավութօղլուի: Մոտ մեկ ժամ քննարկում էինք, փորձում տարաձայնութունները հարթել և համոզել Նալբանդյանին, որ դուրս գա իր սենյակից: Վերջիվերջո ես բարձրացա վերև Նալբանդյանի հետ անձնապես խոսելու նպատակով: Ի՞նչ կպատահի, եթե մենք պարզապես չեղյալ հայտարարենք միջոցառումների վերաբերյալ ելույթները: Ստորագրեք փաստաթղթերը, ոչ մի հայտարարություն մի արեք և հեռացեք: Երկու կողմերը համաձայնվեցին, և Նալբանդյանը վերջապես հայտնվեց: Մենք իջանք ներքեւ, նա նստեց իմ սեդանը, որպեսզի գնա համալսարան: Աջակցության հավաստիացումների և ձեռքսեղմումների ևս կես ժամ անցավ, մինչև նրանց ստիպեցին բեմ դուրս գալ: Մենք ուշացանք երեք ժամ, բայց ամեն դեպքում մենք այնտեղ էինք: Մենք ստորագրման արարողությունը արագացրինք, իսկ այնուհետեւ թեթևության խորը զգացումով բոլորը հնարավորինս արագ դուրս եկան»,-գրել է նա:

Մանրամասները՝ ilur.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը